Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանների բացմանը, գնդակը թուրքական կողմում է․ ԱԳ փոխնախարար
«Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանների բացմանը, գնդակը գտնվում է թուրքական կողմում»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Կոտսանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է օգտագործել բոլոր բանակցային հարթակները Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։