Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, Արցախը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ, փոխանցում է Interfax-ը։
Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։