Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Լևոն Քոչարյանի գործով քննչական մարմնի անգործողությունը նույնիսկ արձանագրվել է դատախազության կողմից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել Լևոն Քոչարյանի գործի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ից միջին մարմնական վնասվածք ստանալու, ուղեղի ցնցում ստանալու պայմաններում ձերբակալված է, սեպտեմբերի 25-ից՝ կալանավորված, և գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, իսկ դեպքի մասնակից ոստիկաններից որևէ մեկի նույնիսկ լիազորությունները չեն կասեցվել, առավել ևս՝ որևէ մեկը ձերբակալված կամ կալանավորված չէ: Փաստաբանների բազմաթիվ բողոքների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստերի արձանագրման պայմաններում, Լևոն Քոչարյանն, ի վերջո, ստացել է տուժողի դատավարական կարգավիճակ՝ խոշտանգման դեպքով:

Ստացվում է՝ միջադեպի մասնակից չորս ոստիկանները գիտակցում են, որ իրենք փաստացի քրեական հետապնդման ենթակա անձինք են և նման պայմաններում են տալիս ցուցմունքներ, այլ կերպ ասած՝ ունեն ուղիղ կաշկանդվածություն և անաչառ լինել չեն կարող: Քննչական կոմիտեն ստեղծված իրավիճակում որոշել է ոչ թե, ի վերջո, քրեական հետապնդում հարուցել չորս ոստիկանների նկատմամբ, այլ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ հանդես գալ: Այստեղ ևս իրավիճակը խճճվել է, քննչական մարմինը փաստացի միջնորդում է երկարաձգել մի կալանք, որի գոյության հարցը լուծելու է վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 19-ին, հետևաբար առանց այդ որոշման հնարավոր չէ լուծել երկարաձգման միջնորդությունը, բայց մյուս կողմից՝ երկարաձգման միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև հոկտեմբերի 17-ը:

Պատահական չէ, որ հենց այս գործով համակարգից և գործից հրաժարվել են մի քանի քննիչներ, ինչի մասին առիթ ունեցել են տեղեկացնել: Մյուս կողմից՝ նույն քննչական մարմինը, որը 48 ժամում կարողացել էր թվով 10-ից ավելի վարույթային գործողություն անել, Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու ընթացքում, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից մինչ օրս 3 կամ 4 գործողություն է կատարել, այն պարագայում, որ տրամաբանությունը պետք է լիներ հակառակը՝ կալանքի պայմաններում քննչական մարմինը պետք է գործի չափազանց արագ և սեղմ ժամկետներում, հակառակ դեպքում կալանքը վերածվում է զուտ պատժիչ գործողության: Հատկանշական է, որ քննչական մարմնի անգործողությունը նույնիսկ արձանագրվել է դատախազության կողմից: Թերթը հետևելու է իրադարձությունների զարգացմանը, որին կանդրադառնանք առաջիկայում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։