Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք չեն համաձայնեցվել․ Թրամփ Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Դատարան է հանձնվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար մեղադրվող անձանց քրվարույթի նյութերը Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին «Էլի՞ լուռ եք մնալու». Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին ու ուսանողներինՆախկինում դատապարտված անձը, ավտոտեխսպասարկման կայանից, հափշտակել է շուրջ 120 մլն դրամԿիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելուՓաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. Քաղաքագետ«Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջովԽուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի կայծակից փլուզված կամրջի հատված (տեսանյութ)Իոաննիսյանը հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում Ավինյանին. Քաղաքապետարանի արձագանքըՇատ եք վռազում, համբերեք. Սամվել ԿարապետյանՍեյրան Օհանյանին «բերման կենթարկեն» դատարանԿիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ մոտ և տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան (տեսանյութ)Ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից Ձեր ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են. Ուզբեկստանի նախագահը՝ ՓաշինյանինԲայց ես չէի նկատել. Սամվել Կարապետյանի ոտքի սարքը անջատվել է․ ի՞նչ է կատարվել տնային կալանքի ժամանակ (տեսանյութ)
Ադրբեջանում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մեր իրավաբանական թիմը ակտիվ աշխատում է. Փաշինյանը հեռանալու է․ ԲՀԿ-ն ակցիա է իրականացնում (տեսանյութ)Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվելԻշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ
Ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակինՉստացված Վան Գոգ Վահագն Հովակիմյա՛ն, բավակա՛ն է նկարչության պատվերներ ընդունես, անտաղանդ ես․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայում նոր պաշտպանության նախարար է նշանակվելԵթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին՝ կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով՝ կհեռացնենք փողոցային պայքարով. Սամվել ԿարապետյանԵս մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)Գիշերը Դավթաշենում այրվել է ռուսական համարանիշներով «Mercedes G»-ն. տերը վստահ է, որ հրկիզել ենԵս ավելի էժան առաջարկ ունեմ. գնդակահարել ավտոմոբիլիստներին․ Դանիել Իոաննիսյանը հեգնել է Տիգրան Ավինյանին
Որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գործունեությունը. հայտարարություն
Այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու,դա իր համար նույնքան օրգանիկ է, որքան ստելը․ պատգամավոր
Այն մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը կա՛մ չեն ըմբռնել կոնտեքստը, կա՛մ ապուշ են․ Սերժ Սարգսյան
Կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը. ԿԸՀԲՀԿ-ի հավաքը՝ ԿԸՀ-ի դիմաց․ արդեն սևբերետավորներ են բերվել (ուղիղ)
Համոզված եմ, որ ՌԴ-ՀՀ երկխոսությունը կնպաստի փոխգործակցության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ Պուտինին
ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը այցելում է պանթեոն Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ի պարզաբանումըԱզգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը ու ոչ մի դեպքում չթերագնահատեն այն, չի կարելի գնալ առաջ առանց այլընտրանքային ծրագրերի. թյուրքագետԵթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական բեսպրեդելին, կառավարական բոլոր շենքերը և Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով․ ԲՀԿ թեկնածուԳործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է. Աբրահամյան
ԲՀԿ անդամների հրատապ մամուլի ասուլիսը (տեսանյութ)
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Հունիսի 12-ին նշվում Է Ռուսաստանի օրը
Տաթևի Մեծ անապատում պեղումների ընթացքում հայտնաբերել են ուշագրավ գտածոներԹրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի հետ համաձայնագրերը
«Ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա». ԲՀԿ-ից կոչ են անում հավաքվել ԿԸՀ-ի մոտ
Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում. «Հրապարակ»
ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին․ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
ՈւՂԻՂ.«Ուժեղ Հայաստան»-ն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացնում ԿԸՀԻրան-ԱՄՆ գործարքի որոշ մանրամասներ են հայտնի դարձել
Մամուլ

Աշխարհը տեսնելու հնարավորություն՝ ՔՊ-ականների համար. ինչով են զբաղված պատգամավորները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին հոկտեմբերի 11-13-ը գործուղել է Բեռլին՝ Դրեզդեն։

Բեռլին գործուղվել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը, Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ Հայկազ Նասիրբաբյանը (հոկտեմբերի 10-14-ը), ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա Հարությունյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ գործուղված պատգամավորների շարքում ընդդիմադիր պատգամավորներ չկան։ Այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը դարձել է իշխող ՔՊ-ականների համար զբոսանքի, աշխարհ տեսնելու հնարավորություն: Պատգամավորներ կան, որ իրենց կյանքում առաջին անգամ ինքնաթիռ են նստել, երբ պատգամավոր են դարձել:

Օրինակ՝ Բեռլին մեկնած նորատուսցի Նարեկ Գրիգորյանը, որն Ազգային ժողովի ամբիոնից մեկ նախադասություն անգամ չի կարողանում ճիշտ կազմել մայրենի լեզվով, անհասկանալի է, թե ինչով է զբաղված Գերմանիայի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ նույն Նարեկ Գրիգորյանի մասին է խոսքը, որն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը։ Այդ տեղեկությունը, սակայն, հերքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որեւէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Նկատենք, որ ՔՊ-ականները ուրախ ճամփորդում են մի իրավիճակում, երբ կորցրել ենք մեր հայրենի Արցախի Հանրապետությունը, հազարավոր արցախցիներ ունեն աջակցության կարիք, եւ անհրաժեշտություն կա միջազգային հանդիպումների միջոցով ստեղծել արտաքին հարաբերություններ, որոնք կկարողանան հետագայում մեզ օգնել:

Այս օրակարգը սպասարկելու փոխարեն՝ Նարեկ Գրիգորյանը, Արուսյակ Մանավազյանն ու իրենց հանձնաժողովի նախագահը, առանց խորհրդարանական ընդդիմադիրների, շրջագայություններ են կազմակերպել: Ավելին՝ Նարեկ Գրիգորյանն իր նորատուսցի հետեւորդներին ակտիվորեն ցույց է տալիս Գերմանիայի մաքրամաքուր քաղաքներից կադրեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։