Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Հայաստանն աջակցություն է տրամադրում Սլովենիային. ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել որոշումից

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

Հարց. Տեղեկացել ենք, որ Հայաստանը աջակցություն է տրամադրում Սլովենիային: Կմանրամասնե՞ք այդ որոշման մասին:

Պատասխան. Ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի սկզբին Սլովենիան բախվել է իր պատմության ընթացքում ավերիչ հետևանքներով ամենամեծ բնական աղետին՝ ջրհեղեղի, որի հետևանքով տուժել էր երկրի գրեթե երկու երրորդը: Կարևորելով բնական աղետների դեմ համարժեք արձագանքը, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի համադրումը՝ դեռ ս.թ. օգոստոսին Սլովենիա կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ արտահայտել էր ջրհեղեղի հետևանքերի վերացման նպատակով Սլովենիային աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Վերջինս խորհրդանշում է ինչպես նման իրավիճակներում, որոնց Հայաստանը ևս առերեսվել է, ընդհանուր համամարդկային, փոխօգնության նկատառումներից ելնելով աջակցության կարևորությունն ու քաղաքական համերաշխությունը, այնպես էլ երկու երկրների միջև զարգացող փոխգործակցությունը: 

Հիշեցնենք, որ 2022թ. հոկտեմբերի 15-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, Սլովենիայի կառավարության, մասնավորապես երկրի արտաքին և եվրոպական հարցերի նախարարության աջակցությամբ Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության կողմից իրականացվեց  «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագիրը, որի արդյունքում 11 երեխա հյուրընկալվեց Սլովենիայի Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոնում: Սա համագործակցության արդյունքում իրականացված առաջին ծրագիրն էր, որին 2023թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը հաջորդեց Հայաստանի սահմանամերձ շրջաններից երեխաների համար իրականացված ծրագիրը: Երեխաները հնարավորություն են ունեցել Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր ծրագրերի ու միջոցառումների։ 

Վերոնշյալ երկրորդ ծրագրի մեկնարկին կայացավ ԱԳ նախարարի այցը Սլովենիա, այդ թվում՝ տվյալ վերականգնողական կենտրոն, որտեղ նախարարը ծանոթացավ կենտրոնի գործունեությանն ու համագործակցության հնարավորություններին: Հավելեմ, որ այդ համագործակցությունը շարունակական է:

Հոկտեմբերի 5-ին Երևան էր ժամանել Սլովենիայի «Մարդկային անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության տնօրեն Տոմաժ Լովրենչիչը, ում հետ ՀՀ իրավասու մարմինների քննարկումների ընթացքում գոհունակությամբ շեշտվել է երեխաների համար իրականացված ծրագրերի դրական ազդեցությունը և քննարկել են դրանց նոր փուլի ու այլ ծրագրերի կազմակերպմանն առնչվող հարցեր: