Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Անգրագիտությո՞ւն, թե՞ դիտավորությո՞ւն․ ի՞նչ է ուսուցանվելու 7-րդ դասարանի պատմության դասագրքում

Yerkir.am-ը առանձին հրապարակումների շարքով անդրադառնում է «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած բացթողումներին, սկզբունքային նշանակություն ունեցող բովանդակային սխալներին և կեղծարարություններին:

Հիշեցնենք, որ դասագրքի հեղինակն է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը:

Ստորև ներկայացնում ենք շարքի առաջին հրապարակումը:

***

Սկիզբ

«Ի՞նչ է պատմությունը» բաժնում (էջ 3) որևէ խոսք չկա «ազգ» հասկացության մասին, որը մեր ժողովրդի պատմության ուսումնասիրության առանցքում պետք է լինի:

Նպատակների մեջ որևէ խոսք չկա առ այն, որ հայոց պատմությունն ուսումնասիրելու պարագայում աշակերտներին անհրաժեշտ է հասու դարձնել հայ ազգի քաղաքակրթական տեղի ու դերի, ժառանգության և համաշխարհային քաղաքակրթության մեջ իր ուրույն մասն ունենալու մասին:

«Ինչպե՞ս ուսումնասիրել պատմությունը» (էջ 3) հարցադրման ներքո որևէ խոսք չկա մեթոդաբանության մասին, ավելին՝ այն ուսումնասիրելը համեմատվում է քննչական գործողության հետ: Նախ, քննչական գործողությունը սկսվում է հանցագործությունից, ինչ է, մենք ի սկզբանե երեխային մղում ենք հանցագործությա՞ն:

Հայկական լեռնաշխարհ

Նախ պետք է տալ Հայկական լեռնաշխարհի կոորդինատները: Հենց սկզբից անընդունելի է և դատապարտելի, որ 7-րդ դասարանում հայոց պատմություն սովորող երեխան առաջինը Փոքր Ասիա բարձրավանդակի փոխարեն ստանա թուրքական «Անատոլիական» տերմինը, որը կիրառում են 13-րդ դարում Փոքր Ասիայում հայտնված թուրքերը:

Դասագրքում հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը հիշատակվում է Ուրմիա լճով: Քարտեզագրությունից անտեղյակ մարդն անգամ անմիջապես կնկատի, որ Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը Կասպից ծովն է, իսկ Ուրմիա լիճը գտնվում է լեռնաշխարհի հարավ-արևելքում: Սա կատարված է դիտավորությամբ՝ ադրբեջանցի հորջորջված հարևաններին չնեղացնելու հանգամանքից ելնելով, ինչն էլ հենց կեղծարարություն է: Հատկանշական է, որ բերված քարտեզներում, այնուամենայնիվ, Հայկական լեռնաշխարհի և Մեծ Հայքի արևելյան սահմանը տրված է մինչև Կասպից ծովը (էջ 14):

Պետք է փաստել, որ ապօրինություն է առանց հեղինակային իրավունքի նշման քարտեզների կիրառումը, որոնք նաև համարակալված չեն և չունեն յուրաքանչյուր դասի հետ տրամաբանական համադրելիություն: Տրված 15 նահանգները,  բնականաբար, պատկանում են Մեծ Հայքին, որի պատմական վկայության մասին ևս հիշատակություն չկա (իմա՝ Աշխարհացույց, Մովսես Խորենացի  և Անանիա Շիրակացի):

«Կլիմա» բաժնում նշված չեն տարվա եղանակային ջերմաստիճանները (էջ 14-15): Փոքր Հայքի և մյուս վարչամիավորների մասին բնավ տեղեկություն չկա: Հայաստանի Հանրապետության նկարագրության մեջ չի հիշատակվում պատմական Ուտիք նահանգը, որի մի մասը ներկայիս Տավուշի մարզի տարածքն է, և սա կարելի է ընկալել դիտավորություն. գաղտնիք չէ, թե ներկայիս որ երկրին է սահմանակցում ՀՀ-ն այդ մարզի սահմանով:

Դասն ամփոփող հարցադրումն այնպես է ձևակերպված, որով հենց սկզբից Հայկական լեռնաշխարհի՝ իբրև կենսատարածքի նկատմամբ ձևավորվում է բացասական նախատրամադրվածություն. իբր, առանց տեխնոլոգիական հայտնագործությունների, հնարավոր չէ այնտեղ ապրել:

Դասագրքում որևէ բառ չկա «Հայրենիք», «Ազգ» հասկացությունների և պատմական ժառանգության քաղաքակրթական եզրույթի մասին: Որևէ միտք չկա հայ երեխայի մոտ իր հայրենի բնաշխարհի նկատմամբ հպարտության և տիրոջ զգացողություն ձևավորելու առումով:

«Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները» թեմայում պնդում է կատարվում, որ նախապատմական ժամանակների գրավոր աղբյուրներ չկան, այնինչ, առկա են հսկայական թվով ժայռապատկերներ, որոնք մասամբ են ուսումնասիրված (էջ20):

«Առաջին մարդկանց գաղթն ու Հայկական լեռնաշխարհը» թեմայում (էջ 21) հեղինակը զարգացնում է անանուն, անհասցե եկվորության տեսություն (որի հեղինակներին չի նշում, տալով գիտնականներ բնորոշումը) առ այն, որ հայերը նույնպես եկվոր են: Սա շատ վտանգավոր թեզ է:

Դասագրքում ուշադրությունից դուրս են մնացել էնեոլիթի, բրոնզի և երկաթի դարաշրջանների քաղաքակրթական ձեռքբերումները։ Չստուգված փաստերով և անհեղինակ քարտեզ է տեղադրված էջ 22-ում՝ մարդկության տեղաբաշխման գաղթի քարտեզը։

Հայ ժողովրդի կազմավորման խնդիրը քննվում է «Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումների» ենթավերնագրի տակ, որը բովանդակային առումով ճիշտ չէ։ Հնարավորինս հերքվում է հայերի տեղաբնիկ լինելու տեսությունը և կասկածի տակ է դրվում Հայկական լեռնաշխարհի՝ հնդեվրոպական նախահայրենիքի մաս լինելը(էջ 28-29)։

Էջ 29-ում հայերենի անջատվելը հնդեվրոպական ընդհանրությունից ներկայացվել է Ք․ա․ 8-րդ հազարամյակում (որտեղի՞ց նման տեղեկություն, երբ լեզվագիտական տվյալները պնդում են, որ հայերենն աջատվել է Ք․ա․ 4-րդ հազարմյակում)։

Դիտավորություն է էջ 30-ի քարտեզում Հայկական լեռնաշխարհի տարածքը «ենթադրյալ նախահայրենիք» բնութագրելը։

Որպես ամփոփում` պետք է նշել, որ հայ ժողովրդի կազմավորման գործընթացը եղել է, ըստ հեղինակի, ոչ իրեն պատկանող տարածքում։ Այստեղ չկան նաև «հայ», «հայրենիք», «Հայաստան» բառերը և հայերի էթնիկ անվանումները։

Շարունակելի