Հայաստանը կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար․ Փաշինյան
Ժողովրդավարական Հայաստանն անցնում է ծանր փորձությունների միջով։ Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց վերջին տարիներին Հայաստանը կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը, ՀԱՊԿ-ը, Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները միայնակ թողեցին Հայաստանին։
«Բայց Հայաստանի ժողովուրդը կարողացավ ամուր կանգնել ՀՀ անկախության, ինքիշխանության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, ու կազմակերպվեցին խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգայնորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ ու մրցակցային։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց և ոչ թե հակառակը»,- ասաց նա։