Ալիևն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման «վերջնականապես փակված է»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման «վերջնականապես փակված է»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է… Սա մեծ երջանկություն է», - ասել է Ալիևն օկուպացված Արցախում՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Ալիևը Վարանդայում մասնակցել է մի շարք շինությունների՝ այդ թվում քաղաքի վարչակազմի նոր շենքի, 240-տեղանոց մանկապարտեզի, նոր բնակելի համալիրի հիմնարկեքի արարողություններին։