Հանդիպման առանցքում ԵԽ աջակցությունն էր Հայաստանին. Բուրիչ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը թվիթերյան(X) իր էջում անդրադարձել Է Փաշինյանի հետ հանդիպմանը․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առանցքում Եվրոպայի խորհրդի աջակցությունն էր Հայաստանին»,-գրել է նա։