Հանդես կգամ ելույթով․ Սանոսյանը Մումբայում է
Այսօր Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացել է Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) բացման պաշտոնական արարողությունը, որի մեկնարկին Հնդկաստանի վարչապետ Շրի Նարենդրա Մոդին տեսակապի միջոցով ողջույնի խոսք է հղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․
«Վաղը գագաթնաժողովի շրջանակներում կայանալու է կլոր սեղան, որի ժամանակ ես հանդես կգամ ելույթով»,- նշել է նախարարը։