Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ծնողի սեր չէր վայելել, ծնողականն էլ` չհասցրեց լիարժեք... Կլուբի դուռ, պատուհան ջարդեցին, դագաղներ սարքեցին, տարան..․ Արցախցի այրու հիշողությունները

«Ծնողի սեր չէր վայելել։ Ծնողականն էլ չհասցրեց լիարժեք վայելել։ Ամեն տեղից ցավ, ցավ, ցավ․․․ Որտե՞ղ ու ո՞նց, ո՞ր մեկը տեղավորես՞։ Արժեզրկված, անարժեք կյանք․․․․»,-Նուբար Ավետիսյանը վերջերս հաճախ է խոսում ինքն իր հետ։ Ամուսնուն կորցնելուց հետո է առաջացել այս սովորությունը։

Forrights.am-ը գրում է՝ Նուբարն ապրում էր Ստեփանակերտում։ Ոչ թե ապրում, այլ դժոխքի միջով էր քայլում։ Հատկապես վերջին երեք  տարիներին։ 44-օրյա պատերազմում կորցրել է երկու եղբայրներին։ Մայրը օրը երեք անգամ տղաների գերեզմանն էր այցելում։ Այնտեղ էլ մահացավ, իր երկու որդիների գերեզմանի վրա՝ կաթվածից։

Դեռ տեղահանվելուց առաջ՝ սեպտեմբերան վերջին հարձակման օրերին հայրը վայր ընկավ պոպոքի ծառից, 8 ողի կոտրվածքով ընկավ հիվանդանոց։

Ամուսինը՝ Զորի Դանիելյանը, ծնունդով Ստեփանակերտից, դիրքապահ, պայմանագրային զինծառայող, ով 17 տարվա զինվորական էր։ Զոհվեց սեպտեմբերի 19-ին Ճարտարի մոտակա դիրքերում։

«37 տարեկան էր  ընդամենը։ Համարյա առանց ծնող էր մեծացել, ծնողները շուտ էին մահացել։ Ապրում էր երեխաներով։ Ասում էր, ես պետք է լավ պապա լինեմ, երեխեքը ինչ ուզում էին, ասում էր՝ առնելու եմ։ Առավ․․․» ,-մղկտալով պատմում է կինը։

Երեք երեխա ունի, որոնց հետ մի կերպ տեղափոխվել է Երևան։

Ամենաբարդը վերակենդանացման բաժանմունքից հորը՝ Գրիշա Ավետիսյանին, հանելն ու տեղափոխելն էր Երևան, բուժօգնություն կազմակերպելու նպատակով։

«Ֆորդի մեջ մի նստարան էինք զբաղեցրել։ Պապային ապարատները միացրած ենք տեղափոխել։ Թոքերից ջուրն ու արյունը հանելով։ Ավտոյի դուռը բացած ենք բերել։ Երկու տղա է կորցրել, փեսա է կորցրել, չգիտի դեռ...»,-հիշում է Նուբարը։

Եղբայրն ու կինն  են թաղել Զորիիին։ Այդ ժամանակ  նրանք Մաճկալաշենում էին, Մարտունու շրջանի գ յուղերից մեկում , որտեղ Նուբարի հայրական տունն  էր։

«Ամուսնուս մարմինը Ստեփանակերտ հասցնելու ձև չկար, որովհետև ճանապարհը դեպի Ստեփանակերտ փակ էր։ Ամուսինս Մաճկալաշենի ու Ճարտարի մոտի դիրքերում էր։ Ամսի 19-ից դարձավ անհասանելի։ Երրորդ օրն իմացանք, որ չկա։ Եղբայրս հետաքրքրվեց, ասեցին՝ դպրոցի պադվալում են դիակները։ Ռուսները հանել էին դիրքերից, դրել էին դպրոցի պադվալում։ Երեք օր մնացել էին, առանց սառնարան։ Ամսի 21-ին եղբայրս գնաց, ճանաչեց, կլուբի դուռ պատուհան ջարդեցին, դագաղներ սարքեցին, տարան Ճարտար, որովհետև ոչ մեր գյուղն էր մեր ձեռում, որ թաղեինք, ոչ Ստեփանակերտ կարող էինք բերել, Մարտունուց Ստեփանակերտ ճամփան փակ էր։ Ճարտարում գիշերը հարսս «ֆանարիկ» է պահել, ախպերս թաղել է Զորոյին»,-պատմում է Նուբարը։

Արցունքը կուլ է տալիս։ Երեք երեխա ունի, փոքրը՝ 6 տարեկան։  Մեծը՝ 16։ Միջնեկը՝ 13։ Բոլորով Ջրվեժում են, ազգականի տանը։ Ինչ է լինելու հետո, չգիտի։ Դեռ դպրոց չի տարել երեխեքին։ «Սպասում եմ, որ հոգեպես տեղավորվեմ այս նոր իրականության մեջ, նոր կտանեմ։ Հիմա ի վիճակի չենք»,- բացատրում է Նուբար Ավետիսյանը։

Ամուսնու մահվան թուղթ ունի, այն գտել է դժվարությամբ, հույսով, որ որպես զինվորականի կնոջ ինչ-որ օգնություն  կհասնի իրեն։ «Էս փաստաթուղթը մի կերպ եմ վերցրել, ոչ մի հիվանդանոցում չկար թուղթ։ Արխիվն էլ վառվել է։ Սաղ վառել էին, դուրս էին եկել»,- ասում է Նուբարը։  Պետությունից ոչինչ չի ստացել։ Ամուսնու մահվան թուղթը տարել են ՊՆ, այնտեղ ասել են՝ սպասեք, այս պահին չենք կարող օգնել։

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։