Փաշինյանը թռիչքներ է կատարում Զելենսկիի ճանապարհով․ ռուս պաշտոնյան Փաշինյանի՝ ԵԽ-ում ունեցած ելույթը սադրիչ և անպատասխանատու են անվանել
Մոսկվայում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը РИА Новости գործակալությանն ասել է, որ ինքը Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը համարում է անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ։
«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում Հայաստանը դարձնել 3-րդ Ուկրաինա (եթե Մոլդովան համարում ենք 2-րդ Ուկրաինա), և Փաշինյանը թռիչքներ է կատարում Վլադիմիր Զելենսկիի ճանապարհով»,- նշել է նա։