Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Արա Մինասյանի կողմից 908 միլիոն դրամի հափշտակությանն օժանդակած 4 բուժաշխատողների մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից խմբի կազմում կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելուն հանցակցելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«Կատարված մեծածավալ ապացուցողական  և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալը, բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավարները և բժշկական կենտրոնի այլ աշխատակիցներ օժանդակել են հիշյալ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա. Մ.ի կողմից խարդախությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 908.047.850 ՀՀ դրամի հափշտակությանը:

Մասնավորապես, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ն, ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2014-2017 թթ. կնքված պայմանագրերի շրջանակներում, «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014թ. սկզբներին, օգտագործելով իր կարգավիճակն ու հեղինակությունը, համաձայնություն է ձեռք բերել բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հետ: Ղեկավարելով հանցակիցների գործողությունները՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն նույն կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ին, պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ն. Կ.-ին, իսկ 2016թ. մարտից` նույն ծաոայության ղեկավար Ա. Մ.-ին, նույն ծառայության աշխատակից Ա.Ղ.-ին և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կ. Մ-.ին, ինչպես նաև վերջիններիս միջոցով՝ մի շարք բաժանմունքների բուժանձնակազմերին հանձնարարել է բացել կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով բժշկական կենտրոնի պոլիկլինիկա դիմած՝ ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ կեղծ հիվանդության պատմագրեր, թե իբր հիշյալ շահառուները բժշկական կենտրոնում, ստացիոնար բուժօգնության շրջանակներում, հիվանդանոցային պայմաններում ստացել են ստացիոնար բուժօգնություն, ենթարկվել գործիքային և լաբորատոր հետազոտությունների:

Աշխատակիցները, կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով պոլիկլինիկա դիմած՝ ծրագրի շահառու հանդիսացող անձանց անուններով, 2014թ. մայիսից մինչև 2017թ. սեպտեմբերը, լրացրել են ստացիոնար հետազոտման վերաբերյալ ընդհանուր 4689 կեղծ ուղեգրեր: Վերջիններս բժշկական կենտրոնի ստացիոնարում բացել են նույն քանակի անձանց անուններով հիվանդության կեղծ պատմագրեր, լրացրել «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկներ և դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառել շահառուների՝ ստացիոնար բուժում անցնելու, բուժման պլանի, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, առկա ախտորոշումների վերաբերյալ: Այնուհետև, հիվանդության պատմագրերի և «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկների հիման վրա, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ի կազմակերպմամբ, Ն. Կ.-ն և Ա. Մ.-ն կազմել, պատրաստել և ՀՀ առողջապահության նախարարությանն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող ակնհայտ կեղծ ամսական կատարողական հաշվետվություններ։ Դրանց հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը վերոնշյալ ծրագրով ՀՀ պետական բյուջեից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության հաշվեկշռին է փոխանցել 908.047.850 ՀՀ դրամ, որն էլ հափշտակվել է ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ի կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ին, պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա. Մ.-ին, նույն ծառայության աշխատակից Ա.Ղ.-ին և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կ. Մ-.ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 457-րդ հոդվածի 2-րդ մասին:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: