ԵՄ-ից կոչ են անում Ադրբեջանին հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրով
«ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անխախտելիությանն ու տարածքային ամբողջականությանը: Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր անվերապահ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991թ.Ալմաթիի հռչակագրի»,- նշվում է ԵՄ հաղորդագրության մեջ։
ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի միջև երկխոսության զարգացմանը՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ասվում է հաղորդագրության մեջ։