Խաչատուրյանը մասնակցել է Շանթանու Նարայեյին ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 13-րդ արարողությանը: Հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական մրցանակը տրվել է Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին։ Մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։