Լևոն Քոչարյանի պաշտպանական կողմը ներկայացրեց առարկությունները․ տեսանյութեր են հրապարակվելու
Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հայտնում Քոչարյանի դատական նիստից․
«13-00-ից սկսվել է կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը: Պաշտպանական կողմն այս պահին ավարտեց իր առարկությունների ներկայացումը: Դատական նիստի ընթացքում ներկայացվեցին փաստաբանների կողմից ստացած բացառիկ տվյալները: Դատարանին տեղեկացվել է, որ հրապարակվելու են տեսանյութեր»,- հայտնել է պաշտպանը։