Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Գյուղնախարարությունը լավ գիտի վարկ «կպցնելու» ձևերը

Հայաստանում խոտհարքներն ու արոտավայրերը զբաղեցնում են գյուղատնտեսական արժեք ունեցող ընդհանուր հողատարածքի շուրջ կեսը` 2.1 միլիոն հեկտարից 1.1-ը և երկրի ընդհանուր տարածքի մեկ երրորդը:

Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը բոլոր հնարավոր միջոցներով ներկայացնում է, որ վերջին տասնամյակներում արոտավայրերի չհսկվող շահագործման արդյունքում տեղի է ունեցել պաշարների աննախադեպ քայքայում, բուսածածկի, հիմնական կենսազանգվածի կորուստ, ինչպես նաև հողի ծայրահեղ էրոզիա:

Կարճ ասած` հեռագնա արոտների համար փող տվեք: Դրա համար Հայաստանի կառավարությունը խնդրանքով դիմել է Համաշխարհային Բանկին, նաև այլ միջազգային կառույցների: Համաշխարհային բանկը հինգ տարվա ընթացքում կհատկացնի 30 միլիոն ԱՄՆ դոլար: Եվ սա միակ ծրագիրը չէ, ուժի մեջ է մտել միլիոնավոր դոլարների ևս մի քանի վարկային ծրագիր:

Փորձենք հասկանալ, իրո՞ք հեռագնա արոտավայրերի վիճակն այնպիսին է, որ նման խոշոր գումարային վարկերի կարիք կա:
Բավական է նշել, որ լավագույն տարիների համեմատությամբ տավարի գլխաքանակը նվազել է շուրջ 40%- ով, ոչխարներինը՝ 3, իսկ խոզերինը` գրեթե 3,5 անգամ։

Հիշեցնենք, որ խորհրդային շրջանում Հայաստանի արոտավայրային տարածքներում հանգիստ որոճում էին ադրբեջանական ոչխարները, այնպես որ արոտավայրերի զգալի հատվածները օգտագործվում էին, իսկ բուսահողի պակասի, կամ էրոզիայի, կամ այլ խնդիրներ չէին առաջանում, սակայն այժմ, որ գրեթե 60 տոկոսով նվազել է անասնագլխաքանակը և 3 անգամ ոչխարների գլխաքանակը, այս խնդիրը, իրականում գոյություն չպետք է ունենար:

Նախկինում, անգամ Արարատյան դաշտում մասնավոր տնտեսություններում զբաղվում էին անասնապահությամբ: Գյուղամերձ տարածքների գերարածեցումը պարզապես աբսուրդ է, քանի որ անհատապես արդեն խիստ կրճատվել է անասնագլխաքանակը, գնում է բևեռացում, այն է` ովքեր մեծաքանակ կենդանիներ են պահում ամռան շրջանում տեղափոխում են լեռնային ալպիական գոտիներ:

Այնպես որ, ինչքան էլ թվային տվյալներ լինեն, ակնհայտ է, որ անասնագլխաքանակը խորհրդային տարիների համեմատ խիստ կրճատվել է, իսկ ադրբեջանական ոչխարներն այլևս Հայաստանի ալպիական դաշտավայրեր չեն հասնում:

Այդ դեպքում ինչին է ուղղված այս տարբեր, մի քանի տասնյակ միլիոնանոց ծրագրերը: Չէ՞ որ այս ծրագրերում առկա է նաև կառավարության մասնաբաժինը: Ծրագիրն իրոք հնարավոր էր իրականացնել սեփական ուժերով, միայն կառավարության տրամադրած գումարների շնորհիվ` առանց խնդրելու Համաշխարհային բանկին կամ այլ միջազգային կառույցներին, որ վարկ տան: Այլ հարց է, թե ինչպես են ծախսվել և ծախսվելու այս գումարները` գյուղնախարարությունը հաշվետվությամբ հանրությանը չի ներկայացել: Վարկը վերցրել են, ծախսել են, գովաբանում են ծրագիրը, իսկ թե ինչպես է իրական վիճակը` անհայտ է:

Նման անհայտ, անկարևոր և իմիջիայլոց ծրագրերի համար այսօր Հայաստանի արտաքին պարտքը հասնում է մոտ 6 մլրդ դոլարի, իսկ Գյուղատնտեսության նախարարությունը ոչ մի օգտակար բան չի մտածել, քան չեղած անասնագլխաքանակի համար հեռագնա արոտավայրերի խնդիրը դարձնել վարկ «կպցնելու» միջոց: