Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Արման Մալոյանը ներկայացրել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում եղած վրիպումներն ու սխալները

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը դիտարկումներ է ներկայացրել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի (Սմբատ Հովհաննիսյան, Երևան, «Մասնակցային դպրոց» ԿՀ, 2023, 176 էջ) վերաբերյալ.

«Քանի որ դասագրքի վերաբերյալ առանձին դիտարկումներ ներկայացվել ու քննարկվել են տարբեր հարթակներում, մենք զերծ կմնանք դրանք կրկին արծարծելուց կամ դրանց նորից անդրադառնալուց: Այստեղ կներկայացնենք մեր դիտարկումներն ու մեր կողմից նկատված սխալներն ու վրիպումները: Այսպես.

1. «ՍՏՐԱԲՈՆ (Ք. ա. շուրջ 62-24 թթ.) հույն պատմիչ և աշխարհագրագետ» (էջ 15, 66): Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնի մահվան տարեթվի մոտ պետք է նշվեր «Ք.ծ.հ. 24 թ.»: Թերևս կարելի է վրիպում համարել, սակայն նշենք, որ սխալը երկու տարբեր էջերում է կրկնվում:

2. «Լեռնաշխարհի տարածքում պատմության տարբեր փուլերում հայտնի են եղել Մեծ Հայքի, իսկ դրանից դուրս՝ Փոքր Հայքի և Կիլիկիայի վարչական միավորները» (էջ 15): Ըստ Հայաստանի պատմական աշխարհագրության լավագույն մասնագետների (Ս. Երեմյան և այլք)՝ Փոքր Հայքը ևս Հայկական լեռնաշխարհի մաս է կազմում. « ...ուստի մենք կանգ ենք առնում Հայկական լեռնաշխարհի և նրա շարունակությունը կազմող Փոքր Հայքի պատմա-աշխարհագրական բնութագրի վրա» (տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, հտ. 1, Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1971, էջ 7):

3. Էջ 117-ում զետեղված է «387 թ. Հայաստանի բաժանումը Հռոմի և Սասանյան Իրանի միջև» քարտեզը: Քարտեզի վրա նշված է «Բյուզանդական կայսրություն», որի հիմնադրման տարեթիվ է համարվում 395 թ., ինչպես նաև՝ «Հայկական մարզպանություն», որը, որպես Սասանյան Իրանի առանձնահատուկ վարչամիավոր, գոյություն է ունեցել V–VII դդ.:

4. «Այդ նույն ժամանակ Արտագերս ամրոցում ամրացած Փառանձեմ թագուհին փորձում էր դիմադրել պարսիկներին, մինչ որդին՝ Պապը, կվերադառնար Բյուզանդիայից» (էջ 118): Բյուզանդիայի փոխարեն պետք է գրվեր «Հռոմեական կայսրությունից»: Աստծո առաջ չմեղանչելու համար նշենք, որ դասագրքի հեղինակը էջ 129-ում ունի հետևյալ բացատրությունը. «Բյուզանդիա | 395 թ. Հռոմեական կայսրության բաժանումից հետո Արևելահռոմեական կայսրությանը տրված անվանումը»:

5. «Արշակին հաջորդած երիտասարդ Պապ արքան (70-74) գահ է բարձրանում շատ ծանր պայմաններում» (էջ 118): Պապ թագավորը գահակալել է 370–374 թթ.:

6. «Արշակունիների կառավարման տարիներին Հայաստանը մշտապես գտնվում էր արևմուտքի և արևելքի՝ Հռոմի և Պարթևստանի, իսկ ապա Սելևկյանների լարված մրցակցության պայմաններում»: Արշակունիները Հայաստանում գահակալել են 66–428 թթ., իսկ Սելևկյան պետությունը գոյություն է ունեցել Ք.ծ.ա. 312–63 թթ.:

7. Էջ 131-ում զետեղված է մի մանրանկար՝ կողքին և ներքևում հետևյալ մակագրությամբ. «ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ (442-510), «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»: Ենթադրվում է, որ մանրանկարում պատկերված անձը Ղազար Փարպեցին պետք է լիներ, այնինչ ակնհայտորեն Փարպեցին չէ, որովհետև լուսապսակ ունի գլխի շուրջ, իսկ Հայոց եկեղեցին Փարպեցուն սրբերի շարքին չի դասել: Մանրանկարում առկա մակագրությունը հուշում է, որ պատկերված անձը Մարկոս ավետարանիչն է:

8. Էջ 133-ում զետեղված լուսանկարն ունի հետևյալ մակագրությունը. «Հայկական զորքերի հրամանատար Վահան Մամիկոնյանի և հայ ազնվականների վերադարձը հայրենիք»: Նկարը՝ Ջուլիան Զասսոյի (1833-1889), Վենետիկի Մխիթարյան միաբանություն»: Իտալացի նկարչի անունն է Giuliano Zasso, որը հայերեն տառադարձվում է Ջուլիանո Ձասսո (տե՛ս «Հայոց պատմության էջեր իտալացի նկարիչների գրաֆիկական աշխատանքներում», Երևան, 2007, գրքի ներածությունը և մի շարք նկարների մակագրությունները):

9. «Իրավիճակը սրվեց հատկապես 451 թ. գումարված չորրորդ՝ Քաղկեդոնի Տիեզերական ժողովից հետո» (էջ 136): Քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է միայն երեք՝ Նիկեայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) և Եփեսոսի (431 թ.) Տիեզերական ժողովների որոշումները, հետևաբար ճիշտ չէ Քաղկեդոնի ժողովը Տիեզերական գրելը:

10. 652 թ. կնքված հայ-արաբական պայմանագրի մասին գրված է հետևյալը. «Այն թույլ տվեց Հայաստանին, որոշ ընդհատումներով, պահպանել փաստացի անկախությունը մինչև VII դարի վերջը: Խաղաղության այս կարճատև շրջանը հայ ժողովրդին զարգանալու և բարգավաճելու հնարավորություն տվեց: Հնարավոր եղավ ավարտին հասցնել հայկական ճարտարապետության երկու գլուխգործոցները՝ Սուրբ Հռիփսիմեի և Զվարթնոցի տաճարները» (էջ 141): Նշենք, որ Սուրբ Հռիփսիմեի տաճարի կառուցումն ավարտվել է 618 թ.՝ հայ-արաբական պայմանագրի կնքումից շուրջ 34 տարի առաջ, իսկ Զվարթնոցի տաճարի շինարարությունն էլ, ըստ Թ. Թորամանյանի, սկսվել է 643 թ. և հիմնականում ավարտվել 652 թ., ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցի տաճարն օծվել է 652 թ. (տե՛ս Հայկական Սովետական Հանրագիտարան, հտ. 3, Երևան, 1977, էջ 708):

11. «Նվաճելով Հայաստանը և Հարավային Կովկասի մյուս տարածքները՝ արաբները հիմնեցին Արմինիա անունով փոխարքայություն, որը ներառում էր Արևելյան Վրաստանը, Աղվանքը և գրեթե ողջ Մեծ Հայքը» (էջ 142): Փաստորեն, ըստ Ս. Հովհաննիսյանի, Հայաստանը Հարավային Կովկասի ընդգրկած տարածքներից է:

12. «Ըստ որոշ հետազոտողների՝ ընդհանուր առմամբ Պավլիկյան շարժումը Հայաստանի համար երկու կարևոր ներդրում ունեցավ: Նախ՝ պատճառ դարձավ, որ Հայոց եկեղեցին վերափոխվի, և նրա հիմքերն ամրանան: Ապա՝ Պավլիկյան «հանրապետության» ստեղծումը Հայաստանի հյուսիսարևմտյան շրջանը պաշտպանեց արևմուտքի ուղիղ հարվածից և հնարավորություն տվեց Բագրատունիներին վերականգնելու Հայաստանի անկախությունը» (էջ 144): Սովորողներին ավելի հասկանալի լինելու նպատակով՝ ցանկալի կլիներ, որ դասագրքի հեղինակը մանրամասներ, թե Պավլիկյան շարժման հետևանքով Հայոց եկեղեցին ինչպես է վերափոխվել, կամ Պավլիկյան «հանրապետությունը» ինչպես է Հայաստանի հյուսիսարևմտյան շրջանը պաշտպանել արևմուտքի ուղիղ հարվածից և հնարավորություն տվել Բագրատունիներին վերականգնելու Հայաստանի անկախությունը, այլապես ուսուցիչը այս հատվածի մեկնաբանման պարագայում, մեղմ ասած, կարող է հայտնվել աննախանձելի իրավիճակում:

13. Նախկին դասագրքերից, այդ թվում՝ բուհական, հայտնի է, որ հակաարաբական ապստամբությունն ընթացել է 849/850–855 թ., նոր դասագրքում, սակայն, նշված է, որ «Իսկ 850-851 թթ. տեղի ունեցավ հայերի մյուս խոշոր ապստամբությունը» (էջ 145): Եթե ապստամբությունը 850-851 թթ. է տեղի ունեցել, ապա անհասկանալի է մնում, թե ինչու է 852 թ. խալիֆը զորավար Բուղայի հրամանատարությամբ Հայաստան ուղարկել պատժիչ մեծաքանակ զորաբանակ:

14. «Միջնադար կամ Միջին դարեր | պատմության մի շրջան է, որը ձգվում է V դարի վերջից մինչև XV դարի վերջը: Սկսվում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվում Վերածննդով ու աշխարհագրական մեծ հայտնագործություններով: Ընկած է անտիկ և նոր ժամանակների միջև: Հաճախ բաժանվում է երեք փուլերի՝ վաղ միջնադար (V-X դդ.), բարձր միջնադար (XI-XIII դդ.) և ուշ միջնադար (XIV-XV դդ.)» (էջ 148): Ինչպես տեսնում ենք, տրված է Համաշխարհային պատմության մի հատվածի՝ միջնադարի ընդգրկած ժամանակաշրջանը: Սա սովորողը պետք է իմանա Համաշխարհային պատմության 7-րդ դասարանի դասընթացից, Հայոց պատմության դասագրքում պետք է տրվեր հայոց պատմության միջնադարի ընդգրկած ժամանակաշրջանը (այսօր հայագիտության մեջ ընդունված է միջին դարերի ներքոնշյալ պարբերացումը: IV դ. սկզբից մինչև IX դ. կեսերը համարվում է վաղ միջնադարի ժամանակաշրջան, IX դ. կեսերից մինչև XIV դ. վերջերը՝ զարգացած միջնադարի շրջան, XV դ. սկզբից մինչև XVII դ. կեսերը՝ ուշ միջնադարի ժամանակաշրջան):

15. «Այսպես՝ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդն ու Ղազար Փարպեցին, միմյանց շարունակելով և լրացնելով, շարադրել են III-IV դդ. հայոց պատմությունը» (էջ 150): Արդյո՞ք Փարպեցին V դ. հայոց պատմությունը չի շարադրել (գոնե մի մասը):

16. «Իսկ Անանուն պատմիչը, գովաբանելով Գագիկ Արծրունուն, էջեր է նվիրում Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Ոստան քաղաքի շենքերի նկարագրությանը» (էջ 173): Ոստան բերդաքաղաքը գտնվում էր ոչ թե Աղթամար կղզում այլ Վանա լճի հարավային ափին՝ Աղթամար կղզու դիմաց, Արտոս լեռան հյուսիսարևմտյան լանջերին (տե՛ս Հայաստանի և հարակից երկրների տեղանունների բառարան, հտ. 4, Երևան, 1998, էջ 177):

17. Դասագրքում զգալի թիվ են կազմում դժվարընկալելի, թյուրըմբռնման տեղիք տվող, նաև՝ սխալ, հակասական կամ ոչ հարթ ձևակերպմամբ նախադասությունները, օրինակ.

17.1. «Նվիրապետություն | Հայ առաքելական եկեղեցու հոգևոր աստիճանակարգը, որն ունի հետևյալ բաժանումները՝ կաթողիկոս, պատրիարք, արքեպիսկոպոս, վարդապետ, քահանա, սարկավագ, դպիր» (էջ 108): Հայոց եկեղեցու նվիրապետությունն այսօր ունի 9 աստիճան (հրեշտակների 9 դասերի նմանությամբ): 1) Դռնապանություն, 2) Ընթերցողություն, 3) Երդմնեցուցչություն, 4) Ջահընկալություն, 5) Կիսասարկավագություն, 6) Սարկավագություն, 7) Քահանայություն, 8) Եպիսկոպոսություն, 9) Կաթողիկոսություն (տե՛ս Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 814): Ինչպես տեսնում ենք, Ս. Հովհաննիսյանի նշած «բաժանումներից» 3-ը՝ պատրիարք, արքեպիսկոպոս և վարդապետ, նվիրապետական աստիճաններ չեն:

17.2. «Ձեռնադրություն | կրոնական կարգ, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը, որով դառնում են հոգևորական և լիազորվում կատարել տարբեր կրոնական ծեսեր
և արարողություններ» (էջ 108): Սարկավագությունը ևս ձեռնադրությամբ են ստանում, սակայն սարկավագները չեն կարող ոչ բոլոր կրոնական ծեսերն ու արարողությունները (օրինակ, հոգեհանգստյան կարգ, խոստովանություն, պատարագ մատուցել և այլն) կատարել: Կարելի էր ընդամենը նշել հետևյալը. Ձեռնադրությունը հոգևորական աստիճան (սարկավագ, քահանա, եպիսկոպոս) շնորհելու ծես է, որը կատարվում է պատարագի ընթացքում, երբ հատուկ արարողությամբ հոգևորականն իր ձեռքը դնում է ապագա հոգևորականի կամ նվիրապետական ավելի բարձր աստիճան ստացող հոգևորականի գլխին:

17.3. «Թադեոսը բուժում է Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին, քարոզում Ավետարանը: Այնուհետև մեկնում է, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք, որտեղ էլ նահատակվում է» (էջ 109): Այսինքն, Թադեոսը Սանատրուկ թագավորի արքունիքո՞ւմ է նահատակվել:

17.4. Հռիփսիմյանց կույսերը «Քրիստոնյաների նկատմամաբ իրականացվող հալածանքներից խուսափելով՝ ի վերջո ապաստանել են Հայաստանում, որտեղ և նահատակվել են: Ըստ ավանդության՝ հալածանքների պատճառը եղել է կույսերից
Հռիփսիմեն» (էջ 111): Այսինքն՝ Հռոմում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքների պատճառը Հռիփսիմե՞ն էր:

17.5. «Հատկանշական է, որ չնայած քրիստոնեության հանդեպ իր սկզբնական թշնամանքին՝ հռոմեական կայսր Դիոկղետիանուսը (284-305) հանդուրժեց Հայաստանում քրիստոնեության հաստատումը, քանի որ դա ավելի շատ դիտվում
էր որպես Սասանյանների դեմ հակադրության դրսևորում» (էջ 112): Փաստորեն՝ Հայաստանում քրիստոնեության հաստատումը Դիոկղետիանոսի հանդուրժողականության դրսևորման հետևանք էր, վերջինս կարող էր նաև թույլ չտալ Հայաստանում քրիստոնեության հաստատումը:

18. Դասագրքում օգտագործված որոշ հասկացություններ բացատրության կարիք ունեն, օրինակ, արտեզյան ջրեր (էջ 13), կատակոմբ (էջ 113) և այլն:

19. Դասագրքում զետեղված լրացուցիչ նյութերի գերակշիռ մասը («Պատմությունը և մարդը») ավելի շատ համաշխարհային, քան հայոց պատմությանը վերաբերող նյութեր են, ուստի հայոց պատմության դասագրքում դրանք զետեղելու անհրաժեշտությունը և ուսումնական նշանակությունը այնքան էլ համոզիչ չեն: Օրինակ՝ էջ 142-ում զտեղված է նյութ Մուավիայի մասին, միայն վերջում նշված է հետևյալը. «Խալիֆա հռչակվելուց հետո Բյուզանդիայի դեմ պայքարում Հայաստանի չեզոքությունն ապահովելու համար 661 թվականին Մուավիան հայոց իշխան ճանաչեց Գրիգոր Մամիկոնյանին»: Ապա հետևում է առաջադրանքը. «Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կարող էին զարգանալ դեպքերը, եթե Մուավիան Գրիգոր Մամիկոնյանին հայոց իշխան չճանաչեր»: Այդպիսին են նաև դասագրքի 62-րդ, 81-րդ, 86-րդ, 91-րդ, 106-րդ, 109-րդ (նյութի վերջում տրված հարցի պատասխանը չի բխում նյութից) և այլ  էջերում զետեղված նյութերը, իսկ էջ 151-ի լրացուցիչ նյութի հեղինակն ընդհանրապես նշված չէ:

20. Ըստ Հայոց պատմության 7-րդ դասարանի ծրագրի՝ դասագրքում դասեր կամ դասանյութեր պետք է լինեին հետևյալ խորագրերով. Թեմա 4-ում՝ Քրիստոնեության առաջացումը և տարածումը, Քրիստոնեությունը հայոց քաղաքակրթության հիմնասյուն, Քրիստոնեական վարդապետությունը: Աստվածաշունչ, Հայոց եկեղեցու դերի ու ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում, Հայոց եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդները, եկեղեցիների կառուցվածքը, Ազգային-եկեղեցական ժողովներ, Թեմա 5-ում՝ Վարդանանց պատերազմը, Տիեզերական ժողովները և Հայոց եկեղեցին, Հակաարաբական ապստամբությունները, Հայոց եկեղեցին VII–VIII դդ., Տնտեսությունը, առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները Հայաստանում V–IX դարերում, Թեմա 7-ում՝ Պատմաաշխարհագրական միջավայրը: Քաղաքական դրությունը տարածաշրջանում, Հայոց եկեղեցին Բագրատունյաց ժամանակաշրջանում և այլն, սակայն վերոհիշյալ խորագրերով դասանյութերն իսպառ բացակայում են, իսկ մյուս խորագրերի մեջ ներկայացված՝ վերոհիշյալ խորագրերին առնչվող դասանյութերը հատվածական են և ամբողջական պատկերացում չեն տալիս: Փոխարենը դասագրքում տեղ է գտել առարկայական ծրագրով չպահանջվող խորագրով դասանյութ («Սելևկյան պետությունը», էջ 60):

21. Հետաքրքիր է, թե արդյոք հեղինակը հաշվի է առել դասագրքում տրված առաջադրանքներից յուրաքանչյուրը կատարելու և ներկայացնելու համար անհրաժեշտ պայմաններն ու հատկացված ժամանակը: Օրինակ.

20.1. «Գործնական առաջադրանք. Օգտվելով համացանցից՝ դասընկերոջդ հետ տեղեկություննե՛ր հավաքիր Հայոց եկեղեցու յոթ խորհուրդների մասին: Ստեղծե՛ք պաստառ՝ օրինակներով ցույց տալով, թե ինչ է ենթադրում դրանցից յուրաքանչյուրը: Ձեր գտած տեղեկությունները և դրանց հիման վրա արված ձեր եզրակացությունները դասարանին ներկայացրե՛ք նաև բանավոր» (էջ 113): Նախ՝ առաջադրանքը եթե դասարանում պետք է կատարվի, ինչքան ժամանակ եք նախատեսում, եթե տանը պետք է կատարեն, ապա պաստառը ինչպե՞ս և որտե՞ղ պետք է ստեղծեն, ի՞նչ ժամանակում: Եթե, ի վերջո, սովորողներին (զույգերով աշխատանքի արդյունքում) հաջողվի հայթայթել ճիշտ և ուսանելի տեղեկություններ Հայոց եկեղեցու յոթ խորհուրդների մասին, մշակել, դասավորել, ստեղծել համապատասխան պաստառներ, իրենց գտած տեղեկությունները և դրանց հիման վրա արված իրենց եզրակացությունները դասարանին զույգերով ներկայացնեն նաև բանավոր, որքա՞ն կտևի այդ աշխատանքը (իմիջիայլոց նշենք, որ դասագրքի հեղինակն ինքը պետք է կատարեր ծրագրային այդ պահանջը և առանձին դասանյութում ներկայացներ Հայոց եկեղեցու յոթ խորհուրդները): Իսկ չե՞ք կարծում, որ գոնե մի քանի կայքէջեր պետք է նշեիք, որ սովորողները օգտվեին դրանցից:

20.2. «Գործնական առաջադրանք. Օգտվելով համացանցից կամ «Համաշխարհային պատմություն» դասագրքից՝ դասընկերոջդ հետ ստեղծի՛ր պաստառ՝ օրինակներով ցույց տալով, թե ինչպես են թագավորական (պետական)
Հողերը աստիճանաբար մասնատվում, և դա ինչպես է նպաստում արքայի իշխանության թուլացմանը: Ներկայացման մեջ ներառե՛ք պատկերներ ենթագրերով» (էջ 127): Նախորդ ենթակետում նշված հարցերին այստեղ ավելացնենք ևս մեկը. իսկ ինչո՞ւ պետք է այս առաջադրանքը կատարեն Հայոց պատմության դասընթացից, այլ ոչ թե Համաշխարհային պատմության:

Այսքանով, սակայն, չեն սպառվում դասագրքում եղած վրիպումներն ու սխալները: Հուսանք, որ մեր կատարած դիտարկումները հաշվի կառնվեն դասագրքի լրամշակման դեպքում և կնպաստեն դասագրքի որակի բարելավմանը»: