Լևոն Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նաև առաջին ատյանի որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման հրապարակումից հետո՝ նույն օրը՝ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Լևոն Քոչարյանի կալանավորման վերաբերյալ առաջին դատական ակտը, հայտնում է Pastinfo-ն։
Կալանքի երկարացման որոշման հրապարակումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժել է թե՛ դատախազության, թե՛ պաշտապանների բողոքները՝ առաջին ատյանի դատական ակտը թողնելով անփոփոխ։