Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Արվեստի քննադատից՝ փոխնախարար. ինչ ունեցվածք ունի Աննա Ժամակոչյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հուլիսի 2-ին։ Աննա Ժամակոչյանը եւս այն փոխնախարարներից է, որն, ըստ երեւույթին, քաղաքական ոլորտ եկել է՝ ճանապարհ փակելով եւ նոր իշխանությունների վստահությունը շահելով։ Անհայտ է, թե ինչպես է արվեստի քննադատը միանգամից դարձել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար այն դեպքում, երբ այս ոլորտը քննադատության հետ ընդհանրապես կապ չունի։Փոխնախարարի կենսագրությունից հասկանում ենք, որ նա այդքան էլ կայուն չէ մասնագիտության ընտրության հարցում, քանի որ 2012-2014 թվականներին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, ապա՝ 2012-2016 թվականներին, եղել է Երեւանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ: 2019 թվականից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:

Անհասկանալին այն է, թե ինչու է Ժամակոչյանի կենսագրությունում ամեն ինչ այսքան խառը. նա հոգեբանության եւ փիլիսոփայության ոլորտից կտրուկ անցում է կատարել դեպի արվեստ, ապա՝ սոցիոլոգիա։ Աննա Ժամակոչյանը հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ ձեռք է բերվել 2011 թվականին։ Փոխնախարար ժամակոչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել է 28 դոլար, 821 հազար դրամ եւ 1 222 եվրո։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 567 հազար դրամ, որից 14 մլն 498 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք նաեւ, որ Աննա Ժամակոչյանին շատ տեսնել չի հաջողվում. նա հայտնվում է միայն ինչ-որ հայտարարություններ անելու համար։ Հավելենք նաեւ, որ Ժամակոչյանի աշխատանքային փորձը սահմանափակվում է՝ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր լինելով, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում դասավանդելով եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար լինելով։ Այսինքն՝ ինչպես իշխանականների մեծ մասը, այնպես էլ փոխնախարար Ժամակոչյանը Հայաստանի կառավարական համակարգ է եկել առանց որեւէ լուրջ աշխատանքային փորձի։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում