ՌԴ ԱԳՆ-ն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել հնարավորինս շուտ սկսել բանակցությունները
Ռուսաստանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է անում հնարավորինս արագ սկսել խաղաղ երկխոսությունը՝ հակամարտությունը լուծելու և բոլոր վիճելի հարցերը քննարկելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը։
Դիվանագետը նշել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակի գնահատման Մոսկվայի մոտեցումը հիմնված է միջազգային իրավական դաշտի վրա։ Սա ներառում է Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։
«Առանց այս խնդրի լուծման անհնար է խոսել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում երկարաժամկետ կայունացման մասին, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում իսրայելցիներին և պաղեստինցիներին հնարավորինս արագ սկսել ուղիղ բանակցությունները», - պարզաբանել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ճեպազրույցի ժամանակ Զայցևն ասել է նաև, որ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են համագործակցել օտարերկրյա գործընկերների հետ՝ քաղաքացիներին մարտական գոտուց հեռացնելու համար։ Նրա խոսքով՝ մինչ օրս մոտ 1000 մարդ է տարհանման հայտ է ներկայացրել։ Դրանց թվում են ԱՊՀ երկրների բնակիչները և նրանց ընտանիքների անդամները։