Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Ձկնաբուծարանների սեփականատերերին պատժելու փոխարեն վարկ են տալիս

Մեկնարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նոր ծրագիրը, որն ուղղված է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցմանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակի ուսումնասիրություն: 2006թ.-ին ընդունված «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանվում են ՀՀ ստորերկրյա ջրային ռեսուրսների բազային մեծությունները: Սակայն, երբ ուսումնասիրություններ կատարվեցին` պարզ դարձավ, որ Արարատյան դաշտում գրունտային ջրերի մակարդակը նվազել է 2.5-ից մինչև 15 մետր, իսկ արտեզյան ավազանը կրճատվել է 3 անգամ, 31 համայնք զրկվել է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու-կենցաղային ջրից: Արարատյան դաշտում նման իրավիճակը պայմանավորված է ձկնաբուծարանների տարերային զարգացմամբ և ջրի չկանոնակարգված օգտագործմամբ:

Ինչո՞ւ 2006թ-ին օրենքի ուժ ստացած Ջրային ազգային ծրագիրն անտեսվեց, քանի որ հենց այդ օրենքի ընդունումից հետո ձկնաբուծարանների թիվը քառապատկվեց, իսկ օրենքը մնաց թղթին: Ոչ ոք օրենքից շահ չուներ:

Այսօր Արարատյան դաշտում ձկնաբուծարանների հետևանքով, բացի ոռոգման և խմելու ջրի խնդիրներից, առաջացել է նաև շենք-շինությունների հետ կապված խնդիրներ:

Գրունտային ջրերի նվազումը հանգեցրել է հողի որոշակի նստվածքների, որի հետևանքով էլ տները ճաքճքում են, չի բացառվում, որ վաղը այս խնդիրները խորանան:

Բացի այդ, փոխվել է բույսերի տեսակարար կազմը, և այժմ այն խոնավասեր բույսերը, որոնք առատ ջրի շնորհիվ փարթամորեն աճում էին դաշտում, այժմ փոխարինելու են գալիս կիսաանապատային գոտուն բնորոշ բուսատեսակներ:

Նման իրավիճակի շարունակությունը կբերի ինքնաշատրվանող գոտու տարածքի փոքրացման, որի արդյունքում ավելի շատ համայնքներ կզրկվեն խմելու-կենցաղային և ոռոգման ջրից:

Իսկ հիդրոստատիկ դրական ճնշման անկման արդյունքում գրեթե կդադարի գործել Սևջուր-Ակնալիճ աղբյուրների խումբը, որոնց միջոցով իրականացվում է ՀՀ ատոմակայանի հովացումը:

Հիշեցնենք, որ Արարատյան դաշտն ապահովում է Հայաստանի գյուղատնտեսական ՀՆԱ-ի 40 տոկոսը:
Այնպես որ, Արարատյան դաշտում ջրային ստորգետնյա պաշարի անխնա շահագործման արդյունքում դաշտում այնպիսի սուր խնդիրներ են առաջացել, որ վերականգնելը տասնամյակներ կտևի, եթե ձկնաբուծարանների սեփականատերերը, ովքեր հայտնի օլիգարխներ ու չինովնիկներ են, դրա հնարավորությունը տան երկրին:

Նշենք, որ Արարատյան դաշտի անապատացումը ձեռնտու է ձկնաբուծարանների սեփականատերերին, քանի որ այլևս ոչ ոռոգման, ոչ ստորգետնյա պաշարների պահպանման, ոչ ջրային ազգային ծրագրի մասին խոսք լինել չի կարող: Տարածաշրջանում տները ճաքում են, ոռոգման ջուրը չի բավարարում, հողի խոնավությունը պակասել է: Ըստ միջազգային տարբեր գնահատականների` Հայաստանի տարածքի 81 տոկոսին սպառնում է անապատացում:

Այսօր էլ ԱՄՆ ՄԶԳ-ն գումար է տալու ջրային ռեսուրսների պահպանման համար, սակայն Արարատյան դաշտի անապատացման համար որևէ անձ, կամ որևէ կառույց պատասխանատվության չի ենթարկվել: Ազգային հարստություն է ոչնչացվել, ոմանք հարստացել են, բայց ինչպես երևում է` հայկական ներողամտությունը սահմաններ չունի, պատժելու փոխարեն վարկ են տալու, որ վերադաստիարակվեն: