Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը հափշտակել է ավելի քան 10 մլն դրամ. գործը դատարանում է

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն (պաշտոնավարումը կասեցված է) 2020 թվականի հունվարի 30-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով՝ Ֆեդերացիային հատկացվել է 13 մլն 7 հազար 200 դրամ:

Մ.Ս.-ն, 2020 թվականի տարեկան միջոցառումների մի մասը կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկվելուց հետո, Նախարարություն է ներկայացրել վերոնշյալ գումարից 1 մլն 50 հազար դրամի ծախսերի մասին կեղծ տեղեկություններ, որոնց համաձայն՝ 1 մլն 50 հազար դրամը  ծախսվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սահադաշտում Գեղասահքի հավաքականի թիմի երեք մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման համար: Մինչդեռ նշված հավաքը չի կայացել:

Բացի այդ, Մ.Ս.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 4-ին և 2021 թվականի հոկտեմբերի 10-ին Նախարարություն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբր մարզիչներ Է.Դ.-ն (Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի որդին) և Ա.Ա.-ն հանդիսացել են գեղասահորդներ, միջազգային մրցաշարերի մասնակից՝ պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի  անձնական մարզիչներ: Արդյունքում՝ 2020 թվականի գեղասահքի Եվրոպայի առաջնության 17-րդ տեղը գրավելու կապակցությամբ, Նախարարության կողմից Մ.Ս.-ի որդուն՝ Է.Դ.-ին, հատկացվել է անվանական թոշակ՝ 1 տարի ժամկետով՝ 630 հազար դրամի չափով:

Այնուհետև, 2021 թվականի սեպտեմբերի 21-25-ը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած Գեղասահքի միջազգային մրցաշարին պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի կողմից 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու կապակցությամբ Ֆեդերացիայի նախագահի որդի է.Դ.-ին՝ որպես գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ և նույն ձեռքբերման կապակցությամբ՝ որպես անձնական մարզիչ, 2022 թվականի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 5 մլն 250 հազար դրամ: Երկրորդ մարզիչ հանդես եկած Ա.Ա.-ին 2022 թվականի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 3 մլն 360 հազար դրամ: Ա.Ա.-ն 2022 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր, յուրաքանչյուր ամիս իրեն հատկացված 280 հազար դրամից 180 հազար դրամը փոխանցել է Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի բանկային հաշվեհամարին:

Այսպիսով, «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մ.Ս.-ն պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10 մլն 290 հազար դրամ, որից 5 մլն 880 դրամը՝ իր որդու՝ մարզիչ է.Դ.-ի օժանդակությամբ, իսկ 3 մլն 360 հազարը ՝ մարզիչ Ա.Ա.-ի օժանդակությամբ:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կամ վատնում), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) (2 դրվագ):

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է Մ.Ս.-ի և վերջինիս որդի Է.Դ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: