Նախկին հետախույզը Բայդենին մեղադրել է Պուտինի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու մեջ
Պենտագոնի հետախուզության նախկին աշխատակից Ռեբեկա Քոֆլերը, ելույթ ունենալով Fox News հեռուստաալիքի եթերում, քննադատել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հայտարարությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իբր հարձակում է նախապատրաստում ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Նա կարծում է, որ բացի Պուտինին զրպարտելուց, Բայդենը միտումնավոր քաղաքականացնում է Մերձավոր Արևելքի ողբերգությունը՝ Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար։ Քոֆլերը Սպիտակ տան այս քաղաքականությունն անվանել է ծիծաղելի։
Նախկին հետախույզը նաև հավելել է, որ Վաշինգտոնը կեղծ կանխատեսումներ է անում ռուսական քաղաքականության վերաբերյալ։