ՀՀ-ն կարող է դառնալ Ադրբեջանի կարևոր գործընկերը «Միջին միջանցքի» նախագծում․ Ադրբեջանի դեսպան
Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Վրաստանի կարևոր գործընկերը «Միջին միջանցքի» նախագծում։ Այդ մասին հայտարարել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:․
«Սա կարող է տեղի ունենալ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- ասել է նա։
Ադրբեջանի դեսպանի խոսքով՝ նախագծի արդյունքում ոչ միայն Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև բեռները արդյունավետ կփոխադրվեն, այլև ներտարածաշրջանային համագործակցությոունը կակտիվանա՝ ծրագրի ողջ երթուղով․
««Միջին միջանցքի» նախագծի հաջող իրականացումը խթան կհաղորդի Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը», - ասել է Մուստաֆաևը: