Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ժամանել է Հայաստան. կհանդիպի Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի հետ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ժամանել է Հայաստան։
Միխայել Ռոթը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այցի ընթացքում հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։