ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ադրբեջանի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը․ Բորել
Այսօր Եվրամիության երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կքննարկեն Ադրբեջանի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպումից առաջ այս մասին լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ այսօրվա հանդիպման օրակարգում ներառված են Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև պատերազմի, Գազայի հատվածում տիրող իրավիճակի և մարդասիրական օգնության, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի քննարկումը։