Թբիլիսիում կայանալիք համաժողովին կմասնակցեն Ադրբեջանի և Հայաստանի վարչապետները
Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում կմասնակցեն Մետաքսի ճանապարհի IV միջազգային ֆորումին։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հաղորդվում է միջոցառման պաշտոնական կայքում։
Ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը։
Համաժողովի օրակարգի համաձայն՝ առաջին օրը բացման խոսքով հանդես կգա Փաշինյանը, ապա՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։