Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար բավականին նպաստավոր պայմաններ կստեղծվեն ազգային փոքրամասնությունների համար

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը տեխնիկական և բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետում առաջարկել եմ «զավակ» բառից հետո ավելացնել «կամ ծնող» բառերը, որի դեպքում ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը կամ անձինք, որոնք ունեն քաղաքացի զավակ կամ ծնող: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 23-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ասել է օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նախաձեռնության հեղինակը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորի հավաստմամբ՝ ներկայացված լրացումը հնարավորություն է ստեղծում ծնողի քաղաքացիության հիմքով չափահաս զավակին ևս քաղաքացիություն տրամադրել:

«ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար բավականին նպաստավոր պայմաններ կստեղծվեն հատկապես ազգային փոքրամասնությունների համար»,- նշել է Ռուստամ Բաքոյանն ու հավելել, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծի մասով առաջարկներ չեն եղել:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նախագծի հեղինակից հետաքրքրվել է՝ որքա՞ն ազգային փոքրամասնություն կա ՀՀ-ում և հնարավո՞ր է՝ ազգային փոքրամասնության անվան տակ մեր երկրի քաղաքացիություն ձեռք բերեն օտարազգի այլ ներկայացուցիչներ: Ի պատասխան պատգամավորի հարցի՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ՀՀ-ում կա 11 ազգային փոքրամասնություն:

«Հայերից հետո ՀՀ-ում ամենամեծ ազգությունը եզդիներն են, հետո՝ ռուսները, ապա՝ ասորիները, քրդերը, լեհերը, ուկրաինացիները, գերմանացիները, վրացիները, հույները, հրեաները, բելառուսները: Օրենքի ընդունումը ժողովրդագրական պատկերի վրա էականորեն չի ազդելու»,- նշել է պատգամավորը:

Գեղամ Նազարյանի բարձրացրած հարցին անդրադարձել է նաև հանձնաժողովի նախագահը: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ խոսքը վերաբերում է վերը նշված անձանց՝ քաղաքացիության համար ՀՀ պատկան մարմիններին դիմելու իրավունք վերապահելուն:

Որոշակի առումով խստացման ճանապարհով ենք գնում: Նախագծով ամրագրում ենք՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար հնարավոր է դիմել այն դեպքում, եթե քաղաքացին առնվազն 1 տարի մշտապես ու օրինական եղանակով բնակվել է ՀՀ-ում, ունեցել համապատասխան կարգավիճակ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Նա նշել է, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ նախագծի կազմման ամբողջ ընթացքում ԱԳՆ-ն համագործակցել է Ռուստամ Բաքոյանի հետ, ընդունվել են բոլոր առաջարկները:

Հանձնաժողովը կողմ քվեներով հավանության է արժանացրել նախագիծը: