Եվս 1,5 միլիարդ եվրո Ուկրաինան ստացել է ԵՄ-ից
Ուկրաինան ԵՄ-ից ստացել է մակրոֆինանսական օգնության իններորդ տրանշը՝ 1,5 մլրդ եվրոյի չափով։Այս մասին վարչապետ Դենիս Շմիգալը գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
«Ուկրաինան ստացել է ֆինանսական օգնության իններորդ մասնաբաժինը 1,5 միլիարդ եվրոյի չափով»,- գրել է նա։
Ըստ Շմիգալի, Եվրամիության ֆինանսական աջակցությունը ամենակարևոր գործոններից մեկն է, որն օգնում է Ուկրաինային լինել «տնտեսապես ուժեղ»:
«Ընդհանուր առմամբ 2023 թվականին Ուկրաինային ԵՄ բյուջետային աջակցությունն արդեն կազմում է 15 միլիարդ եվրո»,- ընդգծել է նա։