Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Պաշտոնեական կեղծիք և հափշտակություն՝ Տաշիրի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է  Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ փաստաթղթերի կեղծիք կատարելու, համայնքապե­տա­րանի քաղաքային տնտե­­սությունը սպասարկող հիմնարկում և «Տաշիրի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տարբեր հաստիքներում 2006-2017թթ. ընկած ժամա­նա­կահատվածում ձևա­կանորեն աշխատանքի ընդունված և աշխատանքի չհաճախած անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2005թ․ Տաշիր համայնքի համայնքապետարանի ֆինանսների բաժնի, իսկ 2007թ․ փետրվարից նույն համայնքապետարանի եկամուտների և ֆինանսների բաժնի պետի պաշտոնն զբաղեցնող անձը 2006թ. մայիսից մինչև 2018թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, մինչև 2012 թվականի նոյեմբերի 21-ը Տաշիր համայնքի նախկին ղեկավար, ներկայումս հանգուցյալ Ն.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իսկ այնուհետև՝ միանձնյա, Տաշիր համայնքի համայնքապետարանի մարզադպրոցի տնօրենի, «Քաղաքային տնտեսությունը սպասարկող» համայնքային հիմնարկի տնօրենների և մի շարք աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված, համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը, ինչպես նաև խմբի կազմում, շահադիտական դրդումներով, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես, բաժնի պետը, հաստատապես իմանալով համայնքապետարանի մարզադպրոցի թվով չորս աշխատակիցների՝ տարբեր ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու մասին, այդ հանգամանքները թաքցնելու շահադիտական դրդումներով, համաձայնության գալով մարզադպրոցի տնօրենի, համայնքապետարանի «Քաղաքային տնտեսությունը սպասարկող» հիմնարկի երկու տնօրենների, իր ենթակա հաշվապահի հետ, հաստատել են աշխատանքի հաճախելիության վերաբերյալ տեղեկագրեր, որոնցում ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նշված աշխատակիցների պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու ու հաստիքին համապատասխան աշխատավարձ ստանալու վերաբերյալ։ Այդ կերպ նրանք, խմբի կազմում, կատարել են պաշտոնեական կեղծիք:

Այնուհետև բաժնի պետը բովանդակությամբ այդ կեղծ պաշտոնեական փաստաթղթերը հանձնել է վճարման, որի արդյունքում նշված անձանց անվամբ, որպես աշխատավարձի գումար, դուրս է գրվել ընդհանուր 9 523 756 ՀՀ դրամ գումար։ Բաժնի պետն այդ անձանց փոխարեն առձեռն, ինչպես նաև բանկոմատից կանխիկացնելու միջոցով անձամբ ստացել և հափշտակել է այդ գումարները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տաշիրի համայնքապետա­րանի եկամուտների և ֆինանսների բաժնի պետին  մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մարզադպրոցի տնօրենին՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1մլն. ՀՀ դրամ գումար:

Հանցագործությանն օժանդակած մյուս անձանց նկատմամբ, դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում չի հարուցվել՝ վաղեմության ժամկետն անցնելու, իսկ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ մահվան հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: