NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Մեծ ու խոր փոսեր, ջարդված աստիճաններ, աղբ, փողոցային առևտուր, ծխախոտի մնացորդների կույտ. Հրազդանի քաղաքապետի դատարկ PR-ի տխուր դարձերեսը (տեսանյութ)

Այսպես կոչված հետհեղափոխական Հայաստանում բոլոր համայնքապետերի գլուխ գովալու առիթն, իհարկե, ասֆալտապատումն է: Բացառություն չէ Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին` Հրազդանի քաղաքապետ, կարճատեսության հիմքով բանակից ազատված Սևակ Միքայելյանը: Նրա կենսագրության ամենանշանավոր դրվագն այն է, որ մասնակցել է «Էլեկտրիկ Երևան» և «Ոչ թանկացումներին» ակցիաներին: Այդքանը: 

Սևակ Միքայելյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվում էր, թե «ասֆալտապատվել է Միկրոշրջան թաղամասի գլխավոր խաչմերուկից մինչև Ջրառատ թաղամասի գլխավոր խաչմերուկն ընկած դժվարանցանելի ճանապարհահատվածը»:

Իհարկե, լավ է, որ գոնե գլխավոր որոշ ճանապարհներ վերանորոգվում են, բայց գլուխ գովալ, երբ ասֆալտապատել ես փողոց, որը ինչպես պնդում է տեսանյութի հերոսներից մեկը, «60-ականներից չէր ասֆալտապատվել», ծաղրի ժանրից է: Չէ՞ որ արդեն 5 տարի է` քաղաքապետը հենց այս երիտասարդն է, որին 24 տարեկանում վստահել են քաղաքի կառավարման ղեկը, իհարկե, պարզ է` ոչ թե իր բարձր արժանիքների, հարուստ կենսագրության, այլ միայն այն բանի համար, որ Սասուն Միքայելյանի որդին է, այն Սասուն Միքայելյանի, որն Արցախյան առաջին պատերազմի փառահեղ հաղթանակը ստորադասեց իրենց արած հեղափոխությանը: 

Բայց դա չէ մեր հիմնական ասելիքը: Երբ կրտսեր Միքայելյանը հրապարակեց այս տեսանյութը, որտեղ պատմվում է, թե ինչպես են ճանապարհներ, աստիճաններ վերանորոգվել ու ինչպես է երեխաների ոտքի տակը «մաքուր լինելու», որոշեցինք լինել հենց այդ թաղամասում, ու տեսնել` Հրազդանո՞ւմ էլ է Երևանի նման գլխավոր փողոցների հետևում քանդված ասֆալտներ ու աստիճաններ, փոսեր ու աղբ: 

Տեսարանը ճիշտ երևանյան էր, նույնիսկ` շատ ավելի հիասթափեցնող: Առաջին պատահած փողոցի առաջին շենքերի հետևում բացվում էր այսպիսի տեսարաններ. ծխախոտի մնացորդներ, մեծ ու խոր փոսեր` մանկապարտեզի հարևանությամբ, ջարդված աստիճաններ, աղբ` որքան ուզեք ու նույնիսկ մի կերպ «ոտքի վրա» մնացող շենքեր, որտեղ, ուշադրություն, մարդիկ ապրում են: Դե իսկ մայթերին փողոցային առևտուրն ավելի գյուղ, քան քաղաք է դարձնում Հրազդանը: 

Այսպես է լինում, երբ մարդկանց տարիներով պահում են ճնշած, զրկում տարրական հարմարություններից, իսկ կառավարելուց հետո 5 տարի անց մի քանի կիլոմետր արած ասֆալտը մարդկանց թվում է մանանա` երկնքից թափված, և քաղաքացին չի գիտակցում, որ ասֆալտապատումը, քաղաքի մաքրությունը, կանաչապատումը, արժանապատիվ վերելակները ոչ թե քաղաքապետերի արած լավությունն են, այլ ընդամենը ստանձնած պարտավորությունը, որը պետք է պարտադիր անեն: 

NEWSPRESS.am