Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

ԱՀ ներկայացուցչության շենքի դիմաց տեղի ունեցած դեպքերի պատճառով երկու անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ խուլիգանական, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախաքննության արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձևավորվել է քննչական խումբ։ Մեկ անձ՝ Կ․Շ․-ն, ճանաչվել էր տուժող։

Ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրից մի խումբ անձինք տարվել էին Ոստիկանության բաժին, ապա՝ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում էր կայացվել՝ հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով թվով 10 անձի ձերբակալելու վերաբերյալ։

Նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ձերբակալված վերոնշյալ անձանցից երկուսը՝ Ա․Ղ․-ն և Ն․Ա․-ն,հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մասնակցել են Երևանի քաղաքի Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության վարչական շենքի մոտ իրականացվող հավաքին։ Տեսնելով տուժող Կ․Շ․-ին՝  քննությամբ դեռևս հստակ չպարզված հարցի շուրջ վիճաբանել են վերջինիս հետ և, կապված Կ.Շ․-ի պաշտոնեական, քաղաքական գործունեության հետ, Ա․Ղ․-ն և Ն․Ա․-ն, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, անտեսելով հասարակական կարգի ապահովման համար ծառայություն իրականացնող Ոստիկանության ծառայողների ներկայությունը, մարդկանց անդորրը խախտելով, ինչպես նաև հարակից հատվածում գտնվող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը խոչընդոտելով, կատարել են խուլիգանություն։ Դրա ընթացքում նշված երկու անձինք, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, ձեռքերով հարվածներ են հասցրել Կ․Շ․-ին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա․Ղ․-ի և Ն․Ա․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։

Դատարանի որոշմամբ Ա․Ղ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ Ն․Ա․-ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Ձերբակալված մյուս 8 անձինք արգելանքից ազատ են արձակվել։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ կատարված խուլիգանական արարքներում և բռնությունների կիրառմանը մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու, ինչպես նաև՝ ավտոմեքենայի վնասման, ավտոմեքենայի պահոցից խոշոր գումարի հափշտակության և պետհամարանիշները հանելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։