«Տարածաշրջանի երկրների միջև անհրաժեշտ է պրագմատիկ և արդյունավետ համագործակցություն»․ Բայրամով
«Տարածաշրջանի երկրների միջև անհրաժեշտ է պրագմատիկ, արդյունավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն»: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թեհրանում՝ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք թվիթերյան գրառումից։
Հիշեցնենք՝ Թեհրանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։