Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին
«Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հարցերից մնում են միայն սահմանազատման խնդիրները»։ Այդ մասին «3+3 ձևաչափով» ԱԳ նախարարնեի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․
«Սահմանազատման համար անհրաժեշտ են խորհրդային ժամանակների քարտեզները, որոնք գտնվում են Ռուսաստանում։ Ռուսաստանը պատրաստ է գետնի վրա, խորհրդակցության մակարդակով օգնել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին։ Կողմերի համար մնում են հետագա գործնական քայլերը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։