Պետք է ուժեղացնենք Հայաստանում ԵՄ առաքելությունը․ Բունդեսթագի պատգամավոր
Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԵՄ հավասար ռազմավարությունը ձախողվել է։ Այդ մասին թվիթերյան(X) իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Միխայել Ռոթը։
«Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումից հետո մենք սեղանին պետք է դնենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, աջակցենք Հայաստանին օգնության լայն փաթեթով և ուժեղացնենք ԵՄ առաքելությունը»,- նշել է պատգամավորը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին արդյունավետ զրույցի համար: