ՀՀ ուղարկվող ռազմական կցորդը կպատրաստի զինվորներին, կօգնի փորձարկել ՀՕՊ-ը․ Ֆրանսիայի ՊՆ
«Փարիզը Երևանի հետ սկսեց ակտիվացնել պաշտպանական համագործակցությունը դեռ անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն Ադրբեջանի հարձակումն արագացրեց ռազմական կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը: Այդ մասին ասել է ասել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցության հարցերը, նշվում է Politico-ի հոդվածում.
«Առաջիկա ամիսներին Ֆրանսիայի կառավարությունը ֆրանսիացի զինվորական կուղարկի։ Նա Հայաստանի գործադիր իշխանության համար պաշտպանական ոլորտում ռազմական պատրաստության հարցերի շուրջ խորհրդատու կլինի։ Ֆրանսիան նաև կպատրաստի հայ զինվորներին և կօգնի փորձարկել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը։ Դուք պետք է կարողանաք պաշտպանել ձեզ և ձեր քաղաքացիական բնակչությանը»,- ասել է Լեկորնուն։