Միակ լուրջ կազմակերպված, ինստիտուցիոնալ ընդդիմությունը մենք ենք. «Հայաստան» դաշինքի պատգամավոր
«3 տարի է` դուք ասում եք ապագան վտանգված է, քանի որ բանակցողը Նիկոլ Փաշինյանն է». լրագրողի այս դիտարկումն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ընդհատեց և ասաց. «վերջիվերջո տեսաք, որ մենք 3 տարի է` ճիշտ ենք ասում»:
«Հա, ճիշտ էիք, բայց ի՞նչ էիք անում ու ի՞նչ պիտի անեք, որ բանակցողը Նիկոլ Փաշինյանը չլինի:
«Փաստենք, որ 3 տարի ինչ ասել ենք, ճիշտ ենք ասել, 3 տարի Փաշինյանն ինչ ասել է` ճիշտ չի ասել, որովհետև 3 տարի, 5 տարի մենք անընդհատ գլորվում ենք դեպի...»,- ասաց Խաչատրյանը:
Լրագրողը պնդեց դիտարկումը` վերջը ո՞րն է:
«Վերջը պետք է փոխել իշխանությունը, դրա համար ընդդիմությանը խփելն օգնո՞ւմ է իշխանությունը փոխելուն, թե՞ չէ, չի օգնում, չէ՞: Վերջապես, կա-չկա, հասարակության մեջ, քաղաքական ներկապնակի վրա միակ լուրջ կազմակերպված, ինստիտուցիոնալ ընդդիմությունը մենք ենք: