ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի գերեվարված հայ գործիչներին
Հոկտեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Ռուբեն Վարդանյանին և մնացյալ ապօրինի գերեվարված գործիչներին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովայի հայտարարությանը։