Կարելի է ջարդել թշնամու գլուխը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահելու հնարավորություն դեռ ունենք, սակայն կա մեկ բայց․ Տիգրան Աբրահամյան
Արցախի Պաշտպանության բանակը պատվո մարտ է վարել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ նման կրակի, հարվածների ու ուժերի անհամաչափության պայմաններում անհատական ու կոնկրետ սխրագործություններ ու անձնազոհություն կարող էր դրսևորել միայն կայացած, գաղափարական հաղթանակի ու անվերջանալի մարտերի բովում եփված միավորը։
Աբրահամյանը նկատում է, որ պատերազմը չի ավարտվել այն պատճառով, որ Ադրբեջանի հավակնությունները միայն Արցախով չեն սահմանափակվում:
Պատգամավորը հույս ունի, որ Հայաստանը դեռ վերականգնվելու, վերածնվելու հնարավորություն ունի։
«Կարելի է ջարդել թշնամու գլուխը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահելու հնարավորություն դեռ ունենք, սակայն կա մեկ բայց ու այդ մեկ բայցը ՀՀ իշխանությունն է: Նրանք ասոցացվում են պարտության հետ», - ասաց նա: