Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Իշխանությունները վախենում են Նարեկ Մալյանի ակտիվությունից. Հայկ Մամիջանյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահ է, որ իշխանությունները վախենում են Նարեկ Մալյանի ակտիվությունից, ինչն էլ վերջինիս ձերբակալության պատճառներից մեկն է: Այս մասին նա ասել է Analitik.am-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև։

- Պարոն Մամիջանյան, վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվում են աբսուրդային գործընթացներ. մի կողմից մենք տեսնում ենք, որ իշխանությունն ամեն ինչ ձախողում է՝ ամեն անգամ բերելով բոլորիս ավելի մեծ կորուստների, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ընդդիմության մոտ չի ստացվում հասնել իրավիճակի փոփոխության: Ըստ Ձեզ, դեռ երկա՞ր կպահպանվի այս պատային վիճակը:

- Երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, իմ խորին համոզմամբ, քանի դեռ Փաշինյանն իր խմբակով իշխանության է, ինչպես նախորդ 5 տարիները բերել են ցավ, պատերազմ, ավերածություն, մահ, կորուստներ, նույնը պահպանվելու է, քանի դեռ ինքը իշխանության է: Իրեն չի հետաքրքրում ոչ երկրի անվտանգությունը, ոչ բարօրությունը, ոչ բարեկեցությունը, իրեն բացառապես հետաքրքրում է իր աթոռի պահպանումը, իսկ նմանօրինակ քաղաքականությամբ հնարավոր չէ լավ արդյունքներ գրանցել:

- Մի քանի օր առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես Եվրախորհրդարանում ծափահարեցին Նիկոլ Փաշինյանի իբր ժողովրդավարությանը, սակայն հենց այս պահին Հայաստանի բանտերում կան մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ: Մարդկանց կալանքի տակ են պահում զուտ քաղաքական դրդապատճառներով: Ինչպե՞ս հասկանանք Եվրոպայի այս դիրքորոշումը, տեղյա՞կ չեն քաղբանտարկյալներից, թե ի՞նչ:

- Ես այդքան չէի ֆիքսվի այդ ծափահարությունների փաստի վրա: Նախ՝ նախադեպերը չթվարկեմ, թե այլ ինչ գործիչներ են նման ծափահարությունների արժանացել, ընդամենը կասեմ, որ մեծամասնությունը կազմող ԵԺԿ-ն՝ Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունն, ամիսներ առաջ հայտարարություն է տարածել, ավելի շուտ քաղաքական ասամբլեայի իր ամփոփոիչ մամլո հաղորդագրություն մեջ նշել է և կոչ արել ազատ արձակել ՀՀ-ում առկա բոլոր քաղբանտարկյալներին, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Այնպես որ, խոսելով ծափահարությունների մասին, անհրաժեշտ է չմոռանալ նաև թե՛ ԵԺԿ-ի հրապարակած դիրքորոշումը, թե՛ կենտրոնամետ դեմոկրատների միության հրապարակած դիրքորոշումը, որն արդեն համաշխարհային կառույց է, թե՛ մի շարք եվրախորհրդարանի պատգամավորների գրառումներ սոցցանցերում: Պետք չէ մոռանալ նաև Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի թե՛ գրառումը և թե՛ դրան նախորդող ՀՀ-ի վերաբերյալ զեկույցում անդրադարձը ՀՀ իրավապահ համակարգի օգտագործման մասին:

- Այս պահին կալանքի տակ են գտնվում Նարեկ Մալյանը, Գրիգորի Խաչատուրովը, Մամիկոն Ասլանյանը և մի շարք այլ անձինք: Այս տեմպերով հնարավո՞ր է, որ յուրաքանչյուր ոք, ով ըստ իշխանության, վտանգ կներկայացնի իրենց համար, ինչ-որ հորինած պատճառով հայտնվի բանտում: Ի՞նչ պետք է անել այս աբսուրդային վիճակից դուրս գալու համար:

- Լուծումները շատ չեն. Անհրաժեշտ է հեռացնել այս, այսպես կոչված, իշխանություններին: Վաղ թե ուշ՝ այն պահին, երբ նրանք հասկանան, որ դա կարող են անել, հատ առ հատ բոլոր հայրենասերներին փորձելու են բանտարկել, դա ակնհայտ է:

- Մի փոքր ավելի մանրամասն խոսենք Նարեկ Մալյանի դեպքից: Արդեն մեկ ամսից ավել Մալյանը գտնվում է կալանքի տակ: Նրան ԱԱԾ-ն ձերբակալեց, հետո կալանավորեց, ապա նաև զրկեց արտաքին աշխարհի հետ բոլոր տիպի շփումներից այն օրերին, երբ Երևանում ակտիվ ակցիաներ էին սկսվել` կապված Արցախի հանձնման ու արցախցիների բռնի տեղահանման հետ։ Շատերն են կարծիք հայտնում, որ Մալյանին կալանքի տակ են պահում քանի որ վերջինս ունակ է իր շուրջը հավաքել մարդկանց, առաջնորդել ու հասնել կոնկրետ արդյունքի: Դուք ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են Մալյանին ամբողջովին մեկուսացրել արտաքին աշխարհից:

- Նարեկ Մալյանն այս տարիների ընթացքում աչքի է ընկել սկզբունքայնությամբ և մի շարք հաջողված քաղաքացիական, հասարակա-քաղաքական նախաձեռնություններով: Ակնհայտ է, որ իշխանությունները վախենում են Նարեկ Մալյանի ակտիվությունից և, այո, դա է հանդիսանում այն պատճառներից մեկը, որի համար Նարեկին ձերբակալել են՝ բացառապես քաղաքական դրդապատճառներով, և փաստացի կիրառել են սահմանափակումներ՝ թույլ չտալով նաև որևէ կերպ առնչվել արտաքին աշխարհի հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։