Սամվել Շահրամանյանն առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի ներկայացուցչությունից:
«Առաջիկայում արցախցիներին հուզող հարցերով Սամվել Շահրամանյանը հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում»,-փոխանցեցին Արցախի ներկայացուցչությունից:
Նշենք, որ այս պահին արցախցիները գալիս են Արցախի ներկայացուցչություն իրենց խնդիրները գույքագրվում են, որպեսզի դա փոխանցվի ՀՀ կառավարությանը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում