Փաշինյանի անձնական հրահանգով` արգելվել է ուժայիններում արցախցիների ընդունել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հայաստան տեղափոխվելուց հետո Արցախի նախկին իշխանավորներից ոմանք փորձում են մտնել Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության անդամների մոտ և ինչ-որ հարցեր կարգավորել:
Օրինակ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սամվել Շահրամանյանին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը` Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին: Վերջինս փորձել է Արցախի ՆԳՆ աշխատակիցների հարցերը լուծել` նրանց տեղավորել ՀՀ ոստիկանությունում: Սկզբում Վահե Ղազարյանը շատ ջերմ ընդունել, խոստացել է, որ կլուծի այդ հարցը, հետո ասել է, որ իր ուժերից վեր է:
Պարզվում է` Փաշինյանի անձնական հրահանգով` արգելվել է ուժայիններում արցախցիների ընդունել: Նրանք կարող են աշխատել Փրկարար ծառայությունում և ՊՆ-ում, այսինքն՝ այն կառույցներում, որոնք առնչություն չունեն հանրության, հանրահավաքների, Փաշինյանի և նրա թիմի անվտանգության հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում