ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Քաղաքականություն

Չզարմանաք, որ երկրի կեսը կորցնելուց հետո, Նիկոլը գնա արտահերթ ընտրությունների ու հաղթի․ Վահե Հովհաննիսյան

Չզարմանաք, որ երկրի կեսը կորցնելուց հետո, Նիկոլը գնա արտահերթ ընտրությունների ու հաղթի: Այս մասին իր հերթական հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբ» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Աննորմալ երկրի նորմալությունը

Ո՞րն է նորմալ Ազգային ժողովը. կա կայուն մեծամասնություն, կա ընդդիմություն, որը սուր ելույթներ է ունենում, լավ հարցեր է տալիս, դրանք դուր են գալիս հանրության մի մասին ու երևի՝ «առաջնորդներին», հետո մեծամասնությունն է նույնը անում՝ ելույթներ, մեղադրանքներ, որոնք դուր են գալիս հանրության մի այլ մասի ու իրենց «առաջնորդին», հետո՝ քվեարկություններ, ու ցրվում են տներով։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։

Ո՞րն է նորմալ հասարակական մթնոլորտը. սովորական առօրյա, ամենօրյա հոգսեր, աշխատանք, համերգ, ռեստորան, ծնունդ, կնունք՝ մանր-մունր ուրախություն-տխրություն։ Ձեռի հետ՝ ինչ է կատարվում, ինչ է լինելու, բա Նիկոլը, բա նախկինների ժամանակ, բա ..., ուրախ-զվարթ հեռուստաեթերներ։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։

Ո՞րն է նորմալ կրթամշակութային էլիտայի պահվածքը. ստեղծագործել, կրթել, դասախոսություններ կարդալ, համերգ տալ և այլն։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։

Այստեղ մի հարց է ծագում. կարո՞ղ է մենք չենք կորցրել Արցախը, կարո՞ղ է դա սուտ է, կարո՞ղ է մենք չենք սեպտեմբերի 19-20 տվել 200-ից ավել զոհեր, որոնց անունները ոչ գիտենք, ոչ էլ ուզում ենք իմանալ, կարո՞ղ է սեպտեմբերի 26-ին բենզապահեստի պայթյունի հետևանքով չենք տվել հարյուրավոր զոհեր, որոնց մեծ մասի մարմիններն այդպես էլ չեն գտնվել, ու հարյուրավորները զրկվել են իրենց տղաներից, ամուսիններից, հայրերից, մենք չե՞նք զրկվել մեր շքեղ քաղաքներից, գյուղերից, որտեղ հազար տարի ապրել ենք, կարո՞ղ է մենք չենք կորցրել ու այս պահին չեն պղծում մեր Ամարասը, Գանձասարը, մեր գերեզմանները, կարո՞ղ է մեր բանտերում չեն մի քանի տասնյակ մեր ընկերները՝ որպես քաղբանտարկյալ, կարո՞ղ է մեր պետական գործիչները, հրամանատարները չեն Բաքվի բանտերում, ու կարո՞ղ է մենք հիմա ամենաստորացված ու անարժանապատիվ ազգերից մեկը չենք աշխարհում։ Սփյուռքը նույնպես անհասկանալի ՆՈՐՄԱԼԻ մեջ է, թեպետ վտանգները շատ արագ հասնելու են նաև իրենց. նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների վտանգավոր սրման հետևանքով մոսկվաներում հայ մեծահարուստներին ու ազդեցիկներին շուտով ասելու են՝ դուք նստեք ալեքպերովներից ու նիսանովներից մի 5 շարք այն կողմ՝ ձեր տեղն այնտեղ է, ինչպես ժամանակին վրացիք հայերի համար առանձնացնում էին գնացքի վերջին վագոնը՝ «ուգանավագոնշին»։

Մենք կյանքը, մեր իրականությունն այսօր ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆ է, բայց ամոթը դա չէ, աղետը դա չէ. շատ երկրներ են եղել աննորմալ վիճակներում, բայց նորմալ վարքագծով հաղթահարել են այդ փուլերը։ Ամոթն ու աղետն այն է, որ ԱՆՆՈՐՄԱԼ պայմաններում մենք ուզում ենք դրսևորել ՆՈՐՄԱԼ վարքագիծ։

Ստեղծված պայմաններում ամեն ինչ այլ պետք է լիներ՝ և´ խորհրդարանը, և´ քաղաքական կյանքը, և´ հանրային մթնոլորտը, և´ հեռուստաեթերը. ամեն ինչ պետք է այլ լիներ, որ մենք հեռանկար ունենայինք։ Այս վիճակը շահեկան է իշխանության համար, որը բոլոր աղետներից հետո ու պոտենցիալ աղետներից առաջ ուզում է ունենալ կայուն կառավարելի վիճակ։

Մեր պետական մտածողության նշաձողը հանգել է սոցիալական աջակցություն կազմակերպելուն, որը իսկապես անում ենք անկեղծ ու լավ, պատերազմի ժամանակ՝ ազգովի ցանց գործելուն, հիմա էլ ազգովի սպասում ենք Ֆրանսիայից միֆական ռադարներների գալուն, որ փրկվենք։

Չզարմանաք, որ երկրի կեսը կորցնելուց ու պայմանագիրը ստորագրելուց հետո Նիկոլը գնա արտահերթ ընտրությունների ու հաղթի։ Իսկ կարող է հաղթել, որովհետև դիմացը մեծ բացակայություն է։

Ընդհանրապես մեր ընթացիկ կյանքը և մեր 30-ամյա պետականությունը մի մեծ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է թվում։

Դադարեցնել է պետք ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՆՈՐՄԱԼՈՒԹՅԱՆ մեջ ապրելը, դա կբերի նոր աղետի։ Մեր խնդիրը ճիշտ գաղափարներով մեր ազգային բացակայությունը լցնելն է։

Վերջը ո՞վ ենք մենք, ո՞վ ենք եղել մենք մինչև աղետը, և ո՞վ ենք լինելու հեռանկարում։ Ո՞րն է մեր պայքարի բովանդակությունը, ո՞րն է լինելու մեր ազգային առանցքը, սուպերիդեան, հայկականության սահմանումը և այլն։ Սրանք կարևորագույն հարցեր են, որոնք որոշելու են մեր ապագան։ Եվ վստահ եմ, որ մենք ունենք ռեսուրս՝ խելքի գալու, պատասխանելու ամենադժվար հարցերին ու լինելու արժանապատիվ հայ։