Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Պապս կասեր՝ «օղբաթ են ըսոնք…խոխմա խոխեքի խելքերը խարաբ է, իրենք խելռել, մեզ էլ խենթացրել են․ Դավիթ Կարապետյան

Մինչ ազգովի կզարմանանք իշխանական ու իշխանամերձ քաղաքական կառկառուն դեմքերից՝ Անդոնի, Գուրգենի ու Սամոյի՝ այս ողբերգության օրերին աննախադեպ էնտուզիազմի, ուրախ տրամադրության, լայնաժպիտ ու կենսախինդ պահվածքի վրա ու նյարդայնացած կհարցնենք, թե այդ ինչի՞ վրա եք հրճվում, պարոնա՛յք, դուք ձեզանից գոհ, ձեր ո՞ր մի արածի ու չարածի վրա եք հռհռում՝ նրանք թքած ունեն թե՛ ձեր տված հարցերի, թե՛ հանրային կարծիքի, և թե՛ իրենց անբարո վարքով պայմանավորված նկատողությունների վրա: Այս մասին ֆեյսբուքում գրել է միջազգայնագետ, քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։

«Մինչ կապշենք՝ Քայլող Պատուհասներից՝ Գագիկ Մելքոնյան աննախադեպ ֆենոմենալ իմբեցիլի՝ «Հիմա պետք է արդեն միասնական լինենք, որ կարողանանք գրագետ ու խելոք ձևով Արցախը հետ բերենք» ուղեղի փայլատակումների ու մտքի գոհարների վրա, ու կես կատակ, կես լուրջ կհարցնենք, թե դու ու քեզ պես մի շարք «խելոքներդ ու գրագետներդ» բա ե՞րբ եք Արցախը հետ բերելու, հիմա՞, թե տոներն անցնեն նոր՝ նա ու նրա պեսները թքած ունեն, որ կատարյալ դեբիլ դեմագոգի ու օլիգոֆրենի պիտակ են վաստակում ու հանրային յոթհարկանի պարսավանքի արժանանանում …

Պարզվում է՝ պետք է այսօր Արցախը տային, որ հետո միասնական դառնանք ու նորից Արցախը հետ վերցնենք…

Մնում է ասել՝ «բռավո՛, գենիալնո», դուք տաղանդ եք, դուք ադամանդ եք, դուք ձեր ծալապակաս ուղեղներով ակունք եք իմաստության…
Ինչքան Արևմտյան Հայաստանը հետ բերեցիք, այդպես էլ Արցախը հետ կբերեք…

Արի ու մի ասա, տո ա՛յ ընկեր, դուք նույնիսկ ունեցածը պահող չեք, ի՞նչ վերադարձնելու մասին կարող է լինել խոսքը…

Դուք դեռ կարողացեք ձեր տիկնանց ու լավագույն դեպքում Հայաստանը պահել, թե չէ ի՞նչ Արցախ, ի՞նչ վերադարձնել…

Արցախը ձեր խելքի բանը չէ…

Դուք ու՜ր, Արցախն ու՜ր…
Այդ էր մնում, որ համախմբվենք քո ու քեզ նմանների շուրջ կամ քո հորդորով ու վերջ…

Արցախն էլ քո տեսակ անտեսակի հետ հետ բերենք…

Հետո կայլալվենք, իմանալով, որ Սնուփ Դոգը, ում երևանյան համերգի համար նախապես են ամբողջությամբ վճարել՝ չկայացած համերգի գումարը հետ չի վերադարձրել ու չի էլ պատրաստվում վերադարձնել, քանի որ նրան վճարված է եղել կոնկրետ նախանշված օրը համերգով հանդես գալու համար:

Ըստ պայմանագրի՝ հոնորարը վերադարձի ենթակա չէ, եթե անգամ ֆորս-մաժորային իրավիճակ է տեղի ունեցել և որի արդյունքում չեղարկվել է համերգը:
Եվ միայն հայերի հանդեպ հարգանքից դրդված՝ արտիստը որպես «ադալժենիա»պատրաստակամություն է հայտնել, ըստ իր հայեցողության, մի օր գալ ու «անվճար» ելույթ ունենալ Երևանում:

Սնուփի հետ ամեն ինչ պարզ է, մնում է հարցնել իշխանություններին մեր գրպանից 6 մլն դոլարի անհետացման մասին…

Ի՞նչ է լինելու այդ հսկայական գումարի հետ, ո՞րն է այդ կլորիկ գումարի ճակատագիրը…

Փաստացի համերգի համար պետբյուջեից հատկացված գումարներն անտեղի ու ոչինչի դիմաց, անհետևանք ծախսվել են:

Ո՞վ է պատասխան տալու փողերի փոշիացման համար…

Արդյո՞ք պետբյուջեի միջոցներն այսպես քամուն տալու համար մեղավորներ կգտնվեն, առավել ևս՝ կպատժվեն:

Կզայրանանք ու կզարմանանք, ոմն ՔՊ-ական ՔաղՊատուհաս պատգամավոր աչոնիկի վրա, ով առանց կաշկանդվելու, խիստ ինքնավստահ, ուղիղ ասում է՝ «Որպեսզի ամուսինս դրսում միայնակ կանգնած ինձ չսպասի, այլ սպասի ԱԺ շենքում՝ նշանակել եմ նրան ինձ օգնական»…

Ու չգիտես խնդաս, թե լաս, որ կա այսքան խելապակաս…

Կրկին մնում է վերջինիս քաղաքական «վոժդերին» կես կատակ, կես լուրջ հարցնել, թե ո՞վ պետք է հետևեր հանրային ծառայության մասին օրենքին…
Բա որ այս մասին պատահաբար չիմանայինք ու ձեր օրենսդիրի «վունդեռկինդ» աչոնիկը բռներ ու նույն հաջողությամբ վաղն էլ իր սկեսուր մայրիկին որպես խնամակալ-օգնական, սկեսրայր հայրիկին էլ անվտանգության աշխատակից կամ թիկնապահ իրեն նշանակեր, տեգրոջ ու հարս խանումի համար էլ բարեխոսեր իր կուսակից մյուս պատգամավոր ընկերուհիներն իրենց օգնականներ կարգեին…

Օրինակ՝ Լուլուն, դժվար թե մերժեր…

Ի դեպ, տվյալ աչոնը հարազատ եղբորն արդեն իսկ տեղավորել է իր գործընկեր պատգամավորի մոտ՝ կրկին որպես օգնական:

Հասկանում ենք, որ հարմարեցնող, հոգատար, բարի կին պատգամավոր է…

Բայց նաև հասկանում ենք, որ նմանն առհասարակ ինչ գործ ունի երկրի օրենսդիր մարմնում…

Սա ինչ թյուրիմացություն է…

Իսկ որն ամենատարակուսելին է. Արցախում կապիտուլյացիա ու երկրի կազմալուծման թուղթ ստորագրած, անխոչընդոտ Հայաստան ժամանած, Երևանում թիկնազորով, վերջին սերնդի Land Cruiser 200 սպասարկող պետական մեքենայով շրջող, գանգ ջարդող Արցախի նախագահ Շահրամանյանը՝ ազատ ու անկաշկանդ ման է գալիս Երևանով, կարծես ոչինչ չի պատահել, կարծես նրա միսիան կատարված է, կարծես նա ապահովագրված է…

Չնայած՝ փորձը ցույց է տալիս, որ այսօրվա հայաստանյան իրականությունում՝ կապիտուլյացիա ստորագրած, հող ու հայրենիք, զենք ու զինամթերք թշնամուն հանձնած, պատերազմներ տանուլ տված, անձինք «փրկիչ-հերոսներ» են, որոնք որևէ կերպ ենթակա չեն պատասխանատվության…

Այնպես որ, քիչ զարմացեք, հայե՛ր…

Ինչեր ասես, որ տեսանք ու դեռ տեսնելու ենք…»։