Ալիևը ժամանակ չի ունեցել մեկնել Բրյուսել, Երևանը նոր հանդիպման հույս ունի․ Արարատ Միրզոյան
Դուք հարցնում եք` ո՞վ ժամանակ չի գտել. ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այս հանդիպմանը: Այս մասին Կանադայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հուսով եմ` իսկապես խնդիրը կոնտկրետ ժամկետներն են և առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպաման մասին նոր ժամկետներ պայմանավորվել: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին: Մեծ հաշվով, Գրանադային հայտարարության մեջ էլ նոր բան չկա: Նույն սկզբունքներն էին կրկին արձանագրում, որոնք արդեն իսկ հնչել էին Շառլ Միշելի կողմից եռակողմ հայտարարության արդյունքներով և այդ սկզբունքներին առարկող հայտարարություն չէին արել ո'չ Ադրբեջանը, ո'չ Հայաստանը: Մենք խոսում ենք նույն սկզբունքների մասին և հավատացած ենք, որ այդ սկզբունքները պետք է ընկած լինեն խաղաղության հիմքում»,- ասաց ԱԳ նախարարը:
Միրզոյանը նաև նշեց, որ Թեհրանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. «Հայաստանը շարունակում է արագ շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում` «խաղաղության պայմանագրի» կնքման ուղղությամբ»,- ընդգծեց ԱԳ նախարարը: