Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Տելեգրամի» միջոցով թմրանյութերի ապօրինի իրացման ևս մեկ վարույթ․ 2 անձի մեղադրանք է ներկայացվել

Ավարտվել է մի շարք անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, դրանից ստացված փողերի լվացման, ինչպես նաև թրմանյութերի առուվաճառքով զբաղվող մեկ անձի կողմից ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերի վերաբերյալ  քրեական վարույթի նախաքննությունը՝  ևս 2 մեղադրյալի մասով:

ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 32-ամյա բնակիչ Տ.Մ.-ն  թմրանյութերի իրացումից շահույթ ստանալու, «Տելեգրամ» հավելվածի միջոցով արդյունավետ վաճառք կազմակերպելու նպատակով՝  կազմել է հանցավոր խումբ, որի մեջ ներգրավվել է ընկերոջն ու քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց:

Խմբի անդամների միջև կատարվել է  համապատասխան դերաբաշխում: Մասնավորապես՝   32-ամյա Տ.Մ.-ն Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա հայազգի քաղաքացուց ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի, իսկ ինքնությունները չպարզված անձանցից՝  «Մարիխուանա» և «Էքստզի» տեսակի թմրամիջոցներ, դրանք բաժանել մասերի, կշռել, առանձնացված տարբեր փաթեթներով տեղադրել թաքստոցում, որի կորդինատները ուղարկել է տելեգրամյան մի էջի օգտատիրոջ:

Վերջինիս կողմից ուղարկված անձինք թմրանյութերի փաթեթները տեղադրել են Երևանի տարբեր հատվածներում, և դրանց կորդինատները համապատասպան լուսանակների հետ ուղարկել Տ.Մ.-ի ու նրա ընկերոջ տելեգրամյան էջերերին։

Հիշյալ 2 կայքէջերի գովազդով զբաղվել է Տ.Մ.-ի ընկերը, ով գնորդներին է ուղարկել թմրանյութերի գտնվելու պահոցների լուսանկարները, և նշված գործողությունների կատարման համար Տ.Մ.-ից ստացել նախապես խոստացված գումար:

Այնուհետև, թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու, այսինքն «փողերի լվացման» նպատակով՝   գումարի մի մասը թմրանյութերի իրացման հաճախորդներից Տ.Մ.-ին փոխանցվել է արդեն իսկ կրիպտորաժույթի փոխակերպված վիճակում՝ նրան պատկանող կրիպտոարժույթի էլետրոնային  թվով  10 հաշվեհամարներին:

Վերջինս էլ կրիպտոարժույթի փոխանակում իրականացնող անձանց միջոցով կրիպտուարժույթը փոխակերպել է դրամի և իր հաշվեհամարին ստացել այդ գումարները:

Իրանի 24-ամյա քաղաքացին ապօրինի ձեռք բերած «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը Տ.Մ.-ին իրացնելու դիմաց ստացել է գումարներ՝ ընկերոջ բանկային քարտին կատարված փոխանցման միջոցով։

34-ամյա տղամարդու անձնական, ինչպես նաև մեքենայի, վարձակալած ավտոտնակի խուզարկություններով հայտանբերվել են հետագա իրացման համար նախատեսված՝ տասնյակ փաթեթներում զետեղված և փաթեթավորված առանձնապես խոշոր չափերի, «Մեթանֆետամին», «Մաիխուանա», ինչպես նաև «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութերի հետքեր պարունակով 2 էլեկտրական կշեռք, լշռաքարեր, 162 հատ սև գույնի ռետինանման առարկաներ, 30 հատ ապակյա սրվակներ,  կպչուն ժապավեններ, պլաստմասե տարաներ, շուրջ 600 զիպ  փաթեթներ, ինչպես նաև այլ առարկաներ և իրեր։ Տ.Մ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերված, գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 34-ամյա Տ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 335-րդ և 296-րդ հոդվածների 1-ին մասերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Իրանի քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը դատարանի որոշմամբ հետագայում փոխարինվել է գրավով՝ 5,000,000 ՀՀ դրամի չափով։

Նշված անձանց մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակցությամբ ուղարկվել են դատարան:

Ավելի վաղ՝ առանձնացված մասով դատարան են ուղարկվել Տ.Մ.-ի ընկերոջ վերաբերյալ վարույթի նյութերը: Վերջինս մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության փուլում գտնվող վարույթով ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառութամբ զբաղվող խմբի բոլոր անդաամների ինքնությունները պարզելու, թրմանյութերի, ինչպես նաև հայտնաբերված՝ ապօրինի պահվող զինամթերքի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ: