Փաշինյանը մեկնել է Վրաստան
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: