Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Մա՛մ ջան, տուն եմ գալու, ուղղակի չգիտեմ, թե քանի օր կտևի». ավագ սերժանտ Արկադի Մելիքբեկյանն անմահացել է Մարտունիում, մայրը շարունակում է սպասել որդու վերադարձին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արկադին ծնունդով Տավուշի մարզի Աչաջուր գյուղից է: Մինչև 3-րդ դասարանը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Հետո նրա ընտանիքը տուն է գնել և տեղափոխվել հարևան Ազատամուտ գյուղ, որտեղ էլ Արկադին սկսել է դպրոց հաճախել: «Մինչև բանակ գնալն Արկադին սեփական ձեռքերով ինչ-որ չափով նորոգեց այդ տունը, պետք է բանակից վերադառնար ու շարունակեր, հիմա այն կիսաշեն է, սպասում ենք իրեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Արկադիի մայրիկը:

Վերհիշում է որդու մանկությունը. «Ինձանից գաղտնի աշխատում էր, 1000 դրամներով հավաքում, գումարը մեծացնում: Բանկում ավանդ է դրել, կտրոնները մինչև հիմա ինձ մոտ են, գումարը բանկում է, որ Արկադին վերադառնա և շարունակի տան նորոգումը: Այդքան երիտասարդ տարիքում, բայց հասցրել է երկու անգամ մեքենա գնել: Առաջինը վաճառեց, երկրորդը գնեց: Այն հիմա մեր բակում է, փչանում է, բայց չեմ թողնում, որ որևէ մեկը կպնի այդ մեքենային»,-նշում է զրուցակիցս:

Մայրիկի խոսքով, որդին չափից դուրս աշխույժ էր իր տեսակով, աշխատասեր, ազնիվ: «Իր հասակակիցների և իրենից փոքրերի հետ չէր շփվում, սիրում էր ավելի մեծերի հետ ընկերություն անել, նրանց հետ աշխատում էր, նրանցից ամեն ինչ սովորում: Իր ընկերները միշտ իրեն հետևյալ խոսքով են հիշում. բոլորին ասում էր՝ ե՞րբ պետք է մեծանաք, շուտ մեծացեք: Իրեն դպրոց էի ուղարկում, պայուսակը պահում էր, գնում անտառում աշխատելու: Աշխատանքից կեսօրին վերադառնում էր դպրոց, հագուստը փոխում, պայուսակը վերցնում ու գալիս տուն: Իր ընկերները հիմա են պատմում, որ նման բան է արել: Սովորելու հետ սեր չուներ, իրեն միայն ռազմագիտությունն էր հետաքրքրում: Սովորել չէր սիրում, բայց ուսուցիչներն ու ընկերներն իրեն գնահատում էին իր աշխատասիրության համար, անգամ, երբ զանգահարում էի դպրոց, հարց ու փորձ անում, ասում էին՝ մի անհանգստացիր, իրեն գնահատում ենք իր կատարած աշխատանքի համար: Չնայած իր փոքր տարիքին, վայելում էր բոլորի սերն ու հարգանքը»:

Արկադին հաճախել է բռնցքամարտի, կարատեի, մասնակցել մրցաշարերի: Աշխատանքային հետաքրքրությունների շրջանակում էին մեքենաների նորոգումը, շինարարությունը, տարբեր շինհրապարակներում աշխատել է: Տիկին Գայանեի խոսքով, միշտ պատրաստ էր աշխատել, իր ուժով ու խելքով արդյունքի հասնել: «Իրեն հաճախ էի ասում, որ սահմանամերձ գյուղ է, արի տունը չնորոգենք, տեղափոխվենք Երևան, կաշխատենք, քո ապագան այնտեղ կդասավորես: Ուղղորդում էի իրեն, որ դպրոցից դուրս գա, ուսումը քոլեջում շարունակի, ինչ-որ մասնագիտության տիրապետի: Ասում էր՝ չեմ սովորելու, ինձ պետք է աշխատել, շատ փող չեմ ուզում, արդար քրտինքով իմ գումարը կաշխատեմ: Հակադարձում էի՝ աշխատանքդ ներդնում ես, որ քույրիկներդ համալսարանում սովորեն, բայց դու մնա՞ս բանվոր տղա: Միշտ վիճում էինք այս հարցի շուրջ, մինչև վերջ էլ չկարողացա իրեն մտափոխել: Ասում էր՝ գյուղում եմ ապրելու, իմ կյանքը գյուղում եմ շարունակելու»:

2019 թ. հուլիսի 19-ին Արկադին զորակոչվում է պարտադիր ծառայության Արցախի Հանրապետություն՝ Հադրութ։ Վեց ամիս ծառայելուց հետո իր առաջադիմության շնորհիվ նրան ընտրում և ուղարկում են Հայաստան՝ սերժանտական դասընթացների: Իր աշխատասիրության և որպես զինծառայող բարձր որակների շնորհիվ Արկադին ծառայության ընթացքում դառնում է ավագ սերժանտ և ջոկի հրամանատար: «Ծառայության ժամանակ զանգահարեց՝ մա՛մ, շնորհավորի, տղեդ կոչում է ստացել: Շնորհավորեցի, ասացի, որ այստեղ կնշենք, մինչև դու գաս: Պատերազմի ժամանակ, երբ զրուցում էինք, ասաց՝ մա՛մ, ամեն ինչ կորցրել եմ, ընկերներիս եմ կորցրել, իմ ունեցածն եմ կորցրել, ամեն ինչ մնաց Հադրութի զորամասում: Իր զոհվելուց հետո, երբ դիմում եմ այս կամ այն գերատեսչությանը, ասում են՝ չունի կոչումներ ու մեդալներ, հետո վերագրում են պատերազմին, որ խառը շրջան է եղել, չեն գրանցել նման բաները, բայց ասում եմ՝ չէ՞ որ խաղաղ ժամանակ է իմ տղան ասել, որ մեդալ ու կոչում է ստացել: Ամեն դեպքում մեզ ոչինչ չհասավ»:

Պատերազմի ժամանակ Արկադին եղել է Հադրութում: «Մինչև հոկտեմբերի 28-ը Հադրութից ինձ հետ խոսել է: Ասում էր՝ մա՛մ, անկախ ամեն ինչից, իմ թիկունքում շատ երեխեք կան, իրենց պահում եմ: Հոկտեմբերի 28-ին զանգեց՝ մա՛մ, գալիս եմ արձակուրդ: Չգիտեմ, թե ինչու նման բան ասաց, իրեն էին խաբել, թե ինքն ինձ հուսադրեց: Չհավատացի, բայց համոզեց, որ երկու օրով տուն են ուղարկում: Հաջորդ օրը զանգեց՝ մա՛մ, էլ քեզ չեմ զանգելու, կապ չի լինելու, իմ տեղը չգիտեմ, Հադրութից քայլելով դուրս ենք եկել: Հոկտեմբերի 30-ին կապ հաստատեց, ասաց, որ Մարտունիում է՝ Ճարտարի կողմերը: Հոկտեմբերի 31-ի գիշերն ամենավերջին զանգն էր. «Մա՛մ ջան, տղեդ, որ չզանգի, չանհանգստանաս, ասել եմ, որ տուն եմ գալու, ուրեմն տուն եմ գալու, ուղղակի չգիտեմ, թե քանի օր կտևի, ոտքով գալիս ենք: Մա՛մ ջան, հանգիստ քնի, եթե կապ եղավ, առավոտ շուտ քեզ կզանգեմ»:

Ծառայության ողջ ընթացքում ո՛չ շատ ուշ գիշերով էր ինձ զանգել, ո՛չ էլ առավոտ շուտ: Մինչև հիմա սպասում եմ, որ առավոտ շուտ ինձ պետք է զանգի»: Արկադին տուն չէր զանգում, ընտանիքն անհանգիստ էր, նրան էին փնտրում: «Բոլորին ասում էի՝ չհամարձակվեք վատ բան ասեք կամ մտածեք, իմ երեխեն ասել է, որ գալու է, ուրեմն կգա: Նոյեմբերի կեսին լուր եկավ, որ անօդաչուն իրենց հարվածել է հենց Մարտունի 2-ում՝ սարի վրա: Այդ տարածք տղաները խմբերով մտել են ու դուրս չեն եկել, իրար հետևից այդպես շարունակ, վերջում Հադրութից եկած Արկադիենց խումբն է մտնում, անօդաչուն հարվածում է: Կարծես ֆիլմ լինի, հավատդ չի գալիս, ինչո՞ւ են երեխեքին ուղարկել այդտեղ, երևի իրենց ասած մսաղացն էր դա: Հետո ողջ մնացածներից ամեն մեկը մի պատմություն էր պատմում, պատմություններն իրար չեն համապատասխանում: Տարբեր մարդկանց հետ զրուցելով, պատմություններ լսելով՝ երեխուս փնտրեցինք մինչև հունվարի 31-ը: Մինչ դա ԴՆԹ անալիզ էինք հանձնել:

Հունվարի կեսերին մեզ կանչեցին Հերացի, սակայն պատասխան չկար, բայց երկրորդ անգամ անալիզ վերցրեցին: Ինձ համար դա զարմանալի էր, մի անգամ վերցրել էին անալիզը, ո՞ւր էին մեր պատասխանները: Մինչ օրս ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ անալիզների պատասխանները չունեմ, մի փաստաթուղթ չունեմ իմ ձեռքին: Հունվարի 31-ին կանչել են, փակ տեսքով մեր երեխուն մեզ տվել ու ասել՝ տարեք: Նման բա՞ն են անում: Առ այսօր գերեզման չեմ գնում, ոչ մի փաստ չունեմ, որ այնտեղ իմ Արկադին է: Շարունակում եմ իրեն փնտրել, անգամ ադրբեջանական կայքերն եմ նայում ամեն անգամ, որ գուցե ինչ-որ մի բան գտնեմ, մի տեսանյութ կամ նկար, ինչոր ինֆորմացիա:

Ամեն գիշեր խնդրում եմ Աստծուն՝ կա՛մ իմ հոգին առ, գնամ, տեսնեմ, որ որդիս հոգի է դարձել, կա՛մ իրեն բեր, որ իմ աչքով տեսնեմ՝ ճիշտ էի, որ չէի հավատում իր զոհվելուն: Միայն ասում են հավատա, բայց ո՞ւմ հավատամ, իմ երեխուն այս պետությանն էի վստահել, հիմա ումի՞ց պահանջեմ»: Ըստ պաշտոնական տվյալների և ընտանիքին տրված մահվան վկայականի, Արկադին զոհվել է նոյեմբերի 2-ին: Մայրիկն ասում է՝ անգամ խաղաղ պայմաններում օրերն ու ժամերն իրենց տարիներ էին թվում, հաշվում ու անհամբեր սպասում էին, թե Արկադին երբ է վերադառնալու: «Ոչինչ ուժ չի տալիս, ոչինչ չի սփոփում: Միայն այն, որ նա կարող է ողջ լինել, ինձ ուժ է տալիս, որ ապրեմ: Աղջիկներ ու թոռնիկներ ունեմ, բայց ոչ մեկ չի լրացնում այս դատարկությունը»:

Հ. Գ. - Ավագ սերժանտ Արկադի Մելիքբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Աչաջուրի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում