Արմեն Գրիգորյանը կմեկնի Մալթա
Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթայի Հանրապետություն։ ԱԽ գրասենյակից մանրամասնում են, որ Գրիգորյանը Մալթայի Արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով կմասնակցի «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը: